Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

vkayutyuin1Ապրիլի 18-ին Հայաստանի ազգային պատկերասրյում բացվեց «Վկայություն» խորագրով ցուցահանդես՝ նվիրված Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին: Ցուցահանդեսում ներկայացված է Հայոց ցեղասպանությունը վերապրած մարդկանց և նրանց սերունդների ստեղծագործությունները՝ գեղանկար, գրաֆիկա, քանդակ և դեկորատիվ-կիրառական արվեստ, Հայաստանում բնակվող ժամանակակից նկարիչների և քանդակագործների մեկական ստեղծագործություն, ժամանակակից սփյուռքահայ կերպարվեստը՝ կազմված տասներեք հեղինակների մեկական ստեղծագործությունից, Հայոց Ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հավաքածուում պահպանվող շուրջ 300 բացիկ՝ «Արևմտյան Հայաստանը և հայկական կոտորածների արտացոլումը փոստային բացիկներում» խորագրով:  Ներկայացվեց նաև Գրիգոր Աղասյանի՝  Ցեղասպանության թեմայով արված աշխատանքները: