Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Հոկտեմբերի 14-ին ժամը 18-ին Պրահայի Սուրբ Կյուրեղի և Մեթոդիոսի եկեղեցու սրահում տեղի ունեցավ դոկտոր Հայկ Ութիջյանի դասախոսությունը՝ նվիրված երջանկահիշտակ հայագետ, երաժշտագետ , աստվածաբան, մաթեմատիկոս պրոֆեսոր Էվժեն Կինդլերի հիշատակին։ 

Դոկտոր Ութիջյանը մանրամասնորեն ներկայացրեց ոչ միայն Էվժեն Կինդլերի կյանքն ու գործունեությունը, այլեւ հայագիտության եւ հայ եկեղեցու հոգեւոր ժառանգության պահպանման գործում նրա ունեցած անուրանալի վաստակը։ 

Խտասալիկների ու լուսանկարների ցուցադրությամբ դոկտոր Ութիջյանը ցույց տվեց վաստակաշատ պրոֆեսորի կատարած աշխատանքը՝ թե՛ հայ եկեղեցու պատարագների ժամանակ  նրա ղեկավարած ,,Մուզիկա պոետիկա,, երգչախմբի մասնակցությունը,  թե Նարեկացու գործերի չեխերեն թարգմանությունը, թե երաժշտագիտական ու աստվածաբանական հոդվածները։  

Ծանր հիվանդությունից հետո, անցյալ տարի Էվժեն Կինդլերը հրաժեշտ տվեց իր երկրային կյանքին, բայց նրա գործը  հավերժ կմնա նրան ճանաչողների հիշողություններում։ 

 Հիշեցնենք, որ դեռեւս իր կենդանության օրոք, կատարած հայանպաստ մշակութային գործունեության համար պրոֆ. Էվժեն Կինդլերն արժանացել է Հայաստանի մշակույթի նախարարության ,,Ոսկե մեդալին,,։ 

ՕՐԵՐ