Այսօր Փարիզում հարձակվել են Nouvelles d'Arménie հայկական պարբերականի գրասենյակի վրա։ Այս մասին հայտնում է armeniasputnik.am-ը՝ մեջբերելով Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության հայտարարությունը։
ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունը դատապարտել է խոսքի ազատության նկատմամբ ոտնձգությունը։
«Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը խստորեն դատապարտում է Nouvelles d'Arménie-ի գրասենյակի վրա այս հարձակումը։ Սա լուրջ ոտնձգություն է խոսքի ազատության և հանրապետական արժեքների նկատմամբ»,- ասված է դեսպանատան տարածած հայտարարության մեջ։ Մինչ այդ Nouvelles d’Arme’nie-ն twitter-ում լուսանկար էր հրապարակել, որտեղ ներկայացրել էր, թե ինչ ավերածություններ են գործել հարձակվողները խմբագրության գրասենյակում։
Հայկական ամսագրի twitter-ի էջում հարձակումը կապում են գլխավոր խմբագիր Արա Թորանյանի՝ Փարիզում անցկացվող հակաթուրքական ակցիաներին մասնակցելու ու Սիրիայի քրդերին աջակցություն հայտնելու հետ։
Նշենք, որ խմբագրության վրա հարձակումը տեղի է ունեցել հոկտեմբերի 19-20-ի գեշերը։ Հարձակվողները, խմբագրության տեղեկություններով` առևանգել են 3 համակարգիչ և 1 լուսանկարչական խցիկ, որոնց մեջ եղել են խմբագրական գաղտնիք պարունակող տեղեկություններ, ինչպես նաև ամսագրի առաջիկա համարների լրագրողական նյութեր։
ՕՐԵՐ եվրոպական ամսագիրը նույնպես դատապարտում է հայկական ամսագրի գրասենյակի վրա հարձակումը։
ՕՐԵՐ