Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

225 տարի առաջ Հնդկաստանի Մադրաս քաղաքում հրատարակվեց հայ առաջին պարբերականը՝«Ազդարարը»։ Այդ առթիվ Երևանի Խ.Աբովյանի անվան  պետական մանկավարժական  համալսարանում սովորող ուսանողները,նրանց դասախոսները ծաղիկներ խոնարհեցին մամուլի շենքի առջև գտնվող «Ազդարարի» խմբագիր Հարություն քահանա Շմավոնյանի արձանին։

ՀՀ ժողովրդական նկարիչ,քանդակագործ Լևոն Թոքմաջյանը,ով հեղինակն է այդ արձանի, ասաց,որ արձանը պատրաստվել է Սերգո Երիցյանի նախաձեռնությամբ 15 տարի առաջ։

Իսկ դա արդեն հնրավորություն է տալիս առնվազն մեկ անգամ և՛ հարգել հայ մամուլը ստեղծողների հիշատակը, և՛ ոգեկոչել հայ մամուլի ստեղծման հերթական տարեդարձը։

«Ամեն տարի սիրով այստեղ եմ գալիս և հիշում մեր ժողովրդի արժանավոր զավակներից մեկին՝ Հարություն քահանա Շմավոնյանին։ Ուզում եմ ավելացնել իմ հեղինակած Հարություն քահանա Շմավոնյանի մեկ այլ արձան գտնվում է Կալկաթայի  սուրբ Նազարեթ եկեղեցու բակում բակում,որի բացմանն այն ժամանակ ներկա էր Հայաստանի կրթության և գիտության նախարար Սերգո Երիցյանը։ Այնուհետև ներկաներին դիմեց բանասիրական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր Սերգո Երիցյանը ընդգծելով այն հիմնարար դերը,որ խաղացել է իր հրատարակած 18 համար տետրակով,որից յուրաքանչյուրը ուներ 50 ծավալ։ Շուրջ 1,5 տարում դա կազմեց 960 էջ։ Այս մեծ սկիզբն իր շարունակությունն ունեցավ՝տարածվելով ողջ աշխարհուն։ «Այսօր մեզ օրինակ են ծառայում «Ազդարարի» նյութերը,որոնք ոչ միայն տեղեկություններ են,այլև աշխարհաճանաչողություն,ազգային  ակունքներին հավատարմություն արվեստ, գրականություն՝ առակներ,հեքիաթներ,թարգմանութուն,պատմագրություն,-շարունակում է Սերգո Երիցյանը,-անգամ թերթը առանձին համարներ գունավոր է տպագրել։ Ուստի,ովքեր ուզում են հաղորդակցվել հայ մամուլի պատմությանը պետք է թերթեն «Ազդարարի» էջերը։ Այդ թերթից դեռ սովորելու շատ  բան կա»։

Օրվա ընթացքում Հարություն քահանա Շմավոնյանի պատվանդանին ավելանում էին թարմ ծաղիկները,որոնք խոնարհում էին ոչ միայն լրագրողները,այլև տարբեր մասնագիտության մարդիկ։ Կանգ էին առնում, գլուխ խոնարհում։Այստեղ հանդիպեցինք ՀՀ վաստակավոր նկարիչ Շմավոն Շմավոնյանին,ով եկել էր իր ազգանվանակցին,ով նաև հեռավոր ազգական է գալիս, հարգանքի տուրք մատուցելու։ «Գիտեմ,որ մաքրամաքուր մարդ է եղել, ով քահանա օծվելուց առաջ ճգնավոր է եղել և դարձել է մեր ազգի նվիրյալներից մեկը։ Չէ որ նա հրաշք է գործել` ստեղծելով հաղորդակցության միջոց մի ողջ ազգի համար։ Ինչպես կարող ես չհպարտանալ նման հայրենակցով»,-իր խոսքը եզրափակում է նա։

Բոլորս ասենք՝ հոբելյանդ շնորհավոր «Ազդարար»։

Կարինե Տիտանյան,

Երևան