Հոկտեմբերի 15-ին և 16-ին «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվեն «Բարեփոխելով աշխարհը» հեռուստահաղորդումների և կինոյի անդրանիկ փառատոնի լավագույն ֆիլմերը և հեռուստանախագծերը։
Ավելի քան 2000 հայտից փառատոնի ընտրող հանձնաժողովը, որի կազմում հայտնի կինոգործիչներ են, կինոարտադրության և հեռուստատեսության ոլորտի նշանավոր ներկայացուցիչներ, ընտրել է լավագույններին՝ հինգ անվանակարգում։
«Հատուկ ռեպորտաժ» անվանակարգում կցուցադրվի նիդեռլանդական «Ահաբեկչություն՝ վախի աղբյուր» ֆիլմը։ Ռեժիսոր Քամիել Ցվարտը փորձում է հասկանալ, թե ինչը կարող է պատասխան լինել ահաբեկչության աճող վախին, որը պարուրում է Եվրոպան և ինչպես կարող է նա՝ նորաթուխ հայրը, կանխել սեփական վախի փոխանցումը նորածին որդուն: «Ահաբեկչություն, վախի աղբյուր»-ը վավերագրական ֆիլմ է, որը նոր լույս է սփռում աճող վախի մշակույթի վրա հանրության մեջ։․
Լավագույն վավերագրական լիամետրաժ ճանաչված «Բուրկինաբեի վերելքը․ դիմադրության արվեստը Բուրկինա Ֆասոյում» ֆիլմը ներկայացնում է Արևմտյան Աֆրիկայում գտնվող փոքր երկում արվեստագետների, երաժիշտների և ակտիվ քաղաքացիների կենսունակ մի համայնք, որը Թոմաս Սանկարայի հեղափոխական ոգու կրողն է։ Ռեժիսորը Յարա Լին է։ «Վավերագրական կարճամետրաժ ֆիլմ և ռեպորտաժ» անվանակարգում կցուցադրվի Խավիեր Չակոնի հեղինակած ընդամենը 8 րոպե տևողությամբ «Ուխտասար»-ը՝ ամփոփ հայացք Լատինական Ամերիկայի ամենավտանգավոր և ամենամեծ գետոներից մեկում ապրող երեխաների կյանքին և երազանքներին։
«Հեռուստաշարք» անվանակարգում լավագույնն է ճանաչվել «Գետոյում ծնված և մեծացած» շարքը Քենիայից, որը ստեղծել է Յոհան Մոթելսոնը։ «Մոսկվա» կինոթատրոնում հնարավոր կլինի դիտել դրա առաջին մասը, որը Քենիայի ետնախորշերից մեկի ճարտարապետության, մշակույթի և առօրյա կյանքի մասին է։
Մրցութային ծրագրի միակ գեղարվեստական ֆիլմը ընթացքում կլինի նաև գեղարվեստական ֆիլմը Թիմ Սփարքսի «Ամարայկա»-ն է։ Այն անօրինական ներգաղթյալ Ռոբերտոյի պատմությունն է, որը փորձում է օրինական կարգավիճակ ստանալ ԱՄՆ-ում։ Նրա ջանքերը անսպասելիորեն խափանվում են, երբ նա պարզում է, որ հայր պիտի դառնա իսկ ԱՄՆ կառավարությունը որդեգրել է «Զրոյական հանդուրժողականություն» քաղաքականությունը և գործի է դրել երեխաների տարանջատման պրակտիկան։
Մրցույթից դուրս կցուցադրվի հայ ռեժիսոր Դիանա Կարդումյանի «TOMBÉ» կարճամետրաժը։
Դիանա Կարդումյանին կշնորհվի «Հանդիսատեսի համակրանք» (The People’s Award) մրցանակը։
Արտամրցութային ծրագիրը կմեկնարկի պաշտոնական բացմանը նախորոդող շաբաթ և կիրակի օրերին։
Հոկտեմբերի 12-ին Ազգային ժողովի այգում կցուցադրվի լիբանանցի աշխարհահռչակ ռեժիսոր Նադին Լաբակիի վերջին՝ «Կափառնայում» ֆիլմը, որն այս տարի Ժյուրիի մրցանակին է արժանացել Կաննում։ «Կափառնայում»-ը («Քաոս») պատմում է լիբանանցի Զեյնի (Զեյն ալ-Ռաֆիա) մասին, որը դատի է տալիս սեփական ծնողներին իրեն կյանք տալու «հանցագործության» համար: Ֆիլմում Զեյնի ճանապարհն է՝ անվախ փողոցային տղայից դեպի 12-ամյա կարծրացած «մեծահասակը», որը փախչում է իր անփույթ ծնողներից և գոյատևում է փողոցներում։
Կիրակի օրը, հոկտեմբերի 13-ին, The Loft-ում կցուցադրվի «Հետադարձում» վավերագրական ֆիլմը, որը հետևում է «Մայամիի բոցավառ անիվներ» անվասայլակային բասկետբոլի թիմի արկածապնդիր ճամփորդությանը՝ NWBA ազգային առաջնությանը մասնակցելիս։
Փառատոնային օրերին հատուկ ցուցադրություններ կլինեն նաև «Մոսկվա» կինոթատրոնում։ Հոկտեմբերի 15-ին կներկայացվի Սերգեյ Սարկիսովի «Ընտրությունը»։ Վավերագրականը պատմում է 2018-ի գարնանը Հայաստանում Թավշյա հեղափոխության և խաղաղ ցույցերի մասին։
Նույն օրը փառատոնը և «Ավրորա» ֆորումը կներկայացնեն Քենեթ Կարլսոնի «Նուբայի սիրտը»․ ֆիլմ, որը պատմում է ամերիկացի կաթոլիկ բժիշկ, 2017թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ Թոմ Քաթինայի աշխատանքի մասին Սուդանի Նուբայի լեռներում։ Թոմ Քաթինան ներկա կլինի ցուցադրությանը։ Կլինի նաև հարցուպատասխան։
Ռեժիսոր Քենեթ Քարլսոնին կշնորհվի փառատոնի «Համամարդկային ազդեցություն» (The Global Impact Award ) հատուկ մրցանակը։
«Բարեփոխելով աշխարհը» կինոյի և հեռուստահաղորդումների անդրանիկ փառատոնը (Impact Humanity Television and Film Festival (IHTFF)), կկայանա Երևանում 2019թ․-ի հոկտեմբերի 15-ին և 16-ին «Մոսկվա» կինոթատրոնում: Այն կանդրադառնա մարդու իրավունքների թեմային նվիրված հեռուստատեսային և կինոնախագծերին, որոնք ուղված են մարդասիրական սկզբունքների պահպանմանը և զարգացմանը։
Փառատոնն անցկացվում է «Ավրորա» ֆորումի շրջանակում
«Ավրորա» ֆորումը բացառիկ և հավակնոտ նոր ասպարեզ է, որը ձգտում է աշխարհի հրատապ մարտահրավերները հաղթահարել մարդասիրական ու կրթական լավագույն փորձերի կիրառմամբ՝ խթանելու համար սոցիալական, մշակութային, գիտական ու տեխնոլոգիական զարգացումները:
«Բարեփոխելով աշխարհը» հեռուստահաղորդումների և կինոյի փառատոն
Ծրագիր
Հոկտեմբերի 12, շաբաթ
Ազգային ժողովի այգի
19:00 Հատուկ ցուցադրություն
«Կափառնայում»
Ռեժիսոր՝ Նադին Լաբակի
«Կափառնայում»-ը («Քաոս») պատմում է լիբանանցի Զեյնի (Զեյն ալ-Ռաֆիա) մասին, որը դատի է տալիս սեփական ծնողներին իրեն կյանք տալու «հանցագործության» համար: Ֆիլմում Զեյնի ճանապարհն է՝ անվախ փողոցային տղայից դեպի 12-ամյա կարծրացած «մեծահասակը», որը փախչում է իր անփույթ ծնողներից և գոյատևում է փողոցներում։
Հոկտեմբերի 13, կիրակի
The Loft (Մոսկովյան 3, 0001 Երևան)
19:00 Հատուկ ցուցադրություն
«Հետադարձում»
Ռեժիսոր՝ Շայնա Ալեն
«Հետադարձում»-ը մրցանակակիր անկախ վավերագրական ֆիլմ է, որը հետևում է «Մայամիի բոցավառ անիվներ» անվասայլակային բասկետբոլի թիմի արկածապնդիր ճամփորդությանը՝ NWBA ազգային առաջնությանը մասնակցելիս։ Ֆիլմը հետեւում է հենաշաժական խնդիրներ ունեցող մարզիկներին՝ իրենց առօրյայում, երբ նրանք գրավում են նոր բարձունքներ։
Հոկտեմբերի 15, երեքշաբթի
«Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահ
10:00 IHTFF ՀԱՄԱԺՈՂՈՎ
Համաժողովի թեմաներն են․
- «Ինչպես Հայաստան բերել խոշոր հեռուստա- և կինոարտադրողներին»
- «Ինչպես արտահանել սեփական արտադրանքը»
Խոսնակներն են՝
Դեյվիդ ՄկՔենզի, ռեժիսոր, պրոդյուսեր, Associated Television International ընկերության հիմնադիր (ԱՄՆ)
Սերգեյ Սարկիսով, պրոդյուսեր, ռեժիսոր, Bitz Films-ի նախագահ (Ռուսաստան)
Արամ Թորոսյան, Academy Films ընկերության տնօրեն
Ջեյքոբ Մեյբերի, POPSTAR! հեռուստաալիքի փոխնախագահ (ԱՄՆ)
Հոկտեմբերի 15, երեքշաբթի
«Մոսկվա» կինոթատրոն
13:30 Cocktail Hour
14:30 Հատուկ ցուցադրություն
«Ընտրությունը»
Ռեժիսոր՝ Սերգեյ Սարկիսով
Ֆիլմը պատմում է Հայաստանում Թավշյա հեղափոխության մասին
15:00 «Լավագույն հեռուստաշարք» անվանակարգի հաղթող
«Գետոյում ծնված և մեծացած» (1-ին մաս)
Ռեժսոր՝ Յոհան Մոթելսոն, Քենիա, 23 րոպե
«Գետոյում ծնված և մեծացած»-ը երեք մասից բաղկացած վավերագրական հաղորդաշար է, որը աֆրիկյան խուլ քաղաքների ետնախորշերի կյանքի մասին է: Յուրաքանչյուր ֆիլմ պատկերում է մեկ թաղամաս՝ կենտրոնանալով քաղաքային բնութագրի, ճարտարապետության, մշակույթի և առօրյա կյանքի վրա:
«Լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ» անվանակարգի հաղթող
«Ամարայկա»
Ռեժիսոր՝ Թիմ Սփարքս, ԱՄՆ, 94 րոպե
Անօրինական ներգաղթյալ Ռոբերտոն փորձում է օրինական կարգավիճակ ստանալ ԱՄՆ-ում։ Նրա ջանքերը խափանվում են, երբ նա հայր է դառնում՝ ԱՄՆ կառավարության որդեգրած «Զրոյական հանդուրժողականություն» քաղաքականության պայմաններում և բախվում է երեխաների տարանջատման պրակտիկայի հետ։
18:00 Cocktail Hour
18:30 Հատուկ ցուցադրություն
«Նուբայի սիրտը»
Ռեժիսոր՝ Քենեթ Կարլսոն
2017 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ Թոմ Քաթինայի մասնակցությամբ
«Նուբայի սիրտը» պատմություն է ամերիկացի կաթոլիկ բժիշկ Թոմ Քաթինայի մասին, ով անձնուրաց ծառայում է Սուդանի` պատերազմից ավիրված Նուբա լեռներում բնակվող մոռացված մարդկանց։ Լիամետրաժ վավերագրական ֆիլմը բառացիորեն ոգեշնչել է շարժում, որը միտված է փրկել կյանքեր։ Ֆիլմի ժողովրդականությունը ճնշում է գործադրել Սուդանի նախագահ, ռազմական հանցագործ Օմար Հասան ալ Բաշիրի վրա։ Դիտելով «Նուբայի սիրտը»՝ նա հայտարարել է. ««Նուբայի սիրտը» Նուբայի լեռներում և Կապույտ Նեղոս նահանգում հրադադարի հիմնական պատճառն է»։
Հոկտեմբերի 16, չորեքշաբթի
«Մոսկվա» կինոթատրոն
15:00 Cocktail Hour
16:00 «Լավագույն վավերագրական կարճամետրաժ ֆիլմ և ռեպորտաժ» «Ուխտասար»
Ռեժիսոր՝ Խավիեր Չակոն, Վենեսուելա, 8 րոպե
Ամփոփ հայացք Լատինական Ամերիկայի ամենավտանգավոր և ամենամեծ գետոներից մեկում ապրող երեխաների կյանքին և երազանքներին։
«Լավագույն հատուկ ռեպորտաժ» անվանակարգի հաղթող
«Ահաբեկչություն՝ վախի աղբյուր»
Ռեժիսոր՝ Քամիել Ցվարտ, Նիդեռլանդներ, 60ր
Հեղինակը փորձում է հասկանալ, թե ինչը կարող է պատասխան լինել ահաբեկչության աճող վախին, որը պարուրում է Եվրոպան և ինչպես կարող է նա՝ նորաթուխ հայրը, կանխել սեփական վախի փոխանցումը նորածին որդուն: «Ահաբեկչություն, վախի աղբյուր»-ը վավերագրական ֆիլմ է, որը նոր լույս է սփռում աճող վախի մշակույթի վրա հանրության մեջ։
«Լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ» անվանակարգի հաղթող
«Բուրկինաբեի վերելքը․ դիմադրության արվեստը Բուրկինա Ֆասոյում»
Ռեժիսոր՝ Յարա Լի, Բուրկինա Ֆասո, 72 րոպե
Բուրկինա Ֆասոն Արևմտյան Աֆրիկայում գտնվող փոքր երկիր է։ Այստեղ արվեստագետների, երաժիշտների և ակտիվ քաղաքացիների կենսունակ համայնք է ձևավորվել, որը կրում է Թոմաս Սանկարայի հեղափոխական ոգին։ Սանկարան սպանվել է իր ընկերոջ և խորհրդական Բլեզ Կոմպորեի կոմից, որն այնուհետև 27 տարի ղեկավարել է երկիրը՝ մինչ ժողովրդական զանգվածային ապստամբությունը հանգեցրել է նրա հեռացմանը: Այսօր դիմադրության և քաղաքական փոփոխությունների ոգին ավելի հզոր է, քան երբևէ, և այն թափանցում է Բուրկինաբեի կյանքի յուրաքանչյուր ոլորտ: Այն ոգեշնչման աղբյուր է ոչ միայն Աֆրիկայի, այլև ամբողջ աշխարհի համար:
Մրցույթից դուրս
TOMBÉ
Ռեժիսոր՝ Դիանա Կարդումյան
Հայաստան, 19 րոպե
Կառան աշխատում է «Ոսկե ձկնիկ» ճաշարանում, լվանում է սպասքը: Նրա կյանքը դարձել է գորշ օրերի փակ շրջան, որը հեռու է մեծ քաղաքի գույներից: Ամեն օր նա գիշերը մենակ քայլում է տուն: Նա գումար է խնայում ընտանիքի համար: Բայց մի գիշեր անսպասելի միջադեպը փոխում է նրա առօրյան: