Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Խորը ցավով ընդունեցինք հայտնի կոմպոզիտոր Գիա Կանչելիի մահվան լուրը:

Դեռևս վառ են հուշերն այնանմոռանալի շաբաթվա, որը կոմպոզիտորը և նրա երաժիշտ-ընկերներն անցկացրեցին Երևանում`2009թ. մայիսին:

Երևանցիների սերը Կանչելիի հանդեպ արտահայտվում էր ամենուր. Փողոցներում և համերգային դահլիճներում, որոնք լեփ-լեցունէին բոլոր համերգներին:

<<Գիա Կանչելիի օրերը Հայաստանում>> վերածվել  էր քաղաքային տոնի։ Երևան էին ժամանել աշխարհահռչակ երաժիշտներ, որnնց թվում էին ջութակահար Գիդոն Կրեմերը, ալտահար Մաքսիմ Ռիզանովը, կլարնետահար Միշել Լետիեկը, նաև` Պավել Վերնիկովը (ջութակ), Գիդրե Դիրվանաուսկայտեն (թավջութակ), Անդրեյ Պուշկարևը(հարվածային) և Անդրես Մուստոնեն (դիրիժոր, ջութակ):

Առաջին անգամ մեր երկրի նորագույն պատմության մեջ Երևանյան հեռանկարներ 10-րդ միջազգային երաժշտական փառատոնը Հայաստան հրավիրեց Գիա Կանչելիին: Նա ներկայացավ հայ ունկնդիրներին մեկ տասնյակից ավելի կամերային և սիմֆոնիկ ստեղծագործություններով և հայկական պրեմիերաներով:

Կատարվեց հայտնի Styx-ը` մեծ նվագախմբի, երգչախմբի և ջութակիհամար, (մենակատար` Գիդոն Կրեմեր): Համերգներին ընտրված էին մասնակցելու մեր լավագույն նվագախմբերն ու երգչախմբերը: Գիա Կանչելիի այցն այնքան մեծ հետաքրքրություն էր առաջացրել, որ նրան մշտապես ուղեկցում էին ֆոտոլրագրողները և պարզապես` իր երաժշտության և մարդկայինկերպարի սիրահարները: Սիրով հրապարակում ենք որոշ լուսանկարներ` <<Գիա Կանչելիի օրերը Հայաստանում>> արխիվից` համոզմունքով, որ նրա հիշատակը մշտապես վառ է մնալուբոլոր հայ երաժշտասերների սրտերում:

 Երևանյան հեռանկարներ միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր նախագահ, գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյան

orer.eu