Սերգեյ Խաչատրյանը սեպտեմբերի 27-ին ելույթ կունենա նաեւ Պրահայում՝ Ռուդոլֆինումի Դվորժակի դահլիճում մասնակցելով Չեխիայի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի համերգաշրջանի բացմանը։ Համերգի ընթացքում կհնչեն Վիտոլդ Լուտոսլավսկու, Դմիտրի Շոստակովիչի, Անտոնին Դվորժակի ստեղծագոծությունները։ Համերգը կղեկավարի դիրիժոր Ալեքսանդր Լիբրիխը։
Համերգի տոմսերը կարող եք պատվիրել հետեւյալ հասցեով. https://socr.rozhlas.cz/slavnostni-zahajovaci-koncert-7901838
Նշենք նաեւ , որ Սերգեյ Խաչատրյանի ելույթները Չեխական ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի հետ նախատեսված են նաեւ 2020 թվականի ապրիլի 6-ին եւ 7-ին՝ Ռուդոլֆինում համերգասրահում։
ՕՐԵՐ