Այս տարի հայ ժողովրդի համար համարվում է պահանջատիրության եւ հաղթանակի տարի: Ազգովի նշում ենք Զորավար Անդրանիկի ծննդյան 150 և Հայրենական Մեծ Պատերազմի Հաղթանակի 70 ամյակները: Հիշարժան տարեթվեր ,որոնք մեծ դեր ու նշանակություն ունեն մեր նորագույն պատմությունը կերտելու համար: Սակայն ցանկանում եմ խոսել մի այլ նվիրական տարեթվի՝ Հայոց Ցեղասպանության 100 ամյա տարելիցի մասին: Տարեսկզբից ամենուր կազմակերպվում են տարրաբնույթ միջոցառումներ,սեմինար-քննարկումներ,ֆիլմերի դիտումներ ու ցուցահանդեսներ նվիրված Եղեռնի հիշարժան տարելիցին: Հայաստանում կարելի է տեսնել անմոռուկ ծաղկի տեսքով հուշանվերներ, կրծքանշաններ, պիտակներ և այլն: Այս առումով շատ յուրահատուկ ու հետաքրքիր միջոցառում էր կազմակերպվել ապրիլի 16-ին Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոցում: Միջոցառման կազմակերպիչներն էին, դպրոցի տնօրինությունը, ի դեմս`տնօրեն Արտավազդ Անդրեասյանի և Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասաններ Նարեկ Հայկազյանն ու Ծովինար Մարտիրոսյանը: