Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

2019 թվականի սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 20-ը Չեխիայում կանցկացվի Նոր ռուսական կինոյի երկրորդ փառատոնը, որի ընթացքում կցուցադրվեն վերջին տարվա ընթացքում նկարահանված լավագույն ռուսական ֆիլմերը։ 

Պրահայում փառատոնը կբացվի Սինեմա Սիթի կինոդահլիճում՝ (Slovanský dům), Na Příkopě 22, 110 00 Praha 1/  եւ կտեւի մինչեւ հոկտեմբերի 6-ը։ Չեխիայի Բռնո, Օստրավա, Զլին  եւ Պլզեն քաղաքներում փառատոնը կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 20-ը։ 

Այս տարվա ծրագրում նույնպես կլինեն հետաքրքիր ցուցահանդեսներ, գրքերի շնորհանդեսներ եւ իհարկե, հանդիպումներ սիրված դերասանների ու կինոռեժիսորների հետ։ 

Կինոփառատոնում կլինեն նաեւ ռուսաստանցի երկու հայազգի կինոռեժիսորներ՝ Կարեն Շահնազարովը եւ Բորիս Ակոպովը, ովքեր կհանդիպեն նաեւ հանդիսատեսի հետ։ 

Հայտնի կինոռեիսոր Կարեն Շահնազարովի ֆիլմերը կցուցադրվեն սեպտեմբերի 30ին ժամը 17-ից կինո
Դլաբաչովում՝ 17:00 — 21:00  Praha, kino Dlabačov, Bělohorská 24. Ֆիլմերի ցուցադրությանը կհետեւի հանդիպում հայտնի կինոռեժիսորի հետ, ով նաեւ Մոսֆիլմի գլխավոր տնօրենն է։

 

Բորիս Ակոպովի նոր ֆիլմը »Ցուլը», որը երկու գլխավոր մրցանակ շահեց ռուսական ՙԿինոտավր՚ եւ չեխական Կարլովի Վարիի միջազգային կինոփառատոններում, կցուցադրվի երկու օր՝ սեպտեմբերի 30-ին եւ հոկտեմբերի 1-ին։

Սեպտեմբերի 30-ին ժամը  20:30 – 22:30-ը , к/т Evald, Národní 28, իսկ հոկտեմբերի 1-ին՝
ժամը 20:00 – 22:30  к/т Atlas, Sokolovská 1։  »Ցուլը» ֆիլմի ռեժիսոր Ակոպովը, ինչպես նաեւ գլխավոր դերակատար Յուրի Բորիսովն ու պրոդյուսեր Ֆյոդոր Պոպովը ներկա կլինեն ֆիլմի ցուցադրությունից հետո նախատեսված հանդիպմանը։

 

Կինոփառատոնի շրջանակներում  հոկտեմբերի 1-ին ժամը 19-ից Սինեմա Սիթի կինոթատրոնում կցուցադրվեն հանրահայտ դերասան, ռեժիսոր եւ պրոդյուսեր Գոշա Կուցենկոյի  մասնակցությամբ  ՚Սիրուհիները՚ եւ  ՚Բալկանյան սահման՚ ֆիլմերը։ 

 Կինոփառատոնի մասին այլ մանրամասները՝ հաջորդիվ։ 

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ  եւ ֆիլմերի տոմսակները պատվիրել հետեւյալ կայքէջից

https://www.novyruskyfilm.cz/allevents/

 

ՕՐԵՐ