Երևանում տեղի ունեցավ իր տեսակի մեջ եզակի առցանց մեդիա հարթակի շնորհանդես՝ «Iammedia.am»: Նախագծի հեղինակներն են հեռուստալրագրող Ռուզաննա Ղազարյանը և սփյուռքահայ գործարար, ՏՏ ոլորտի մասնագետ Վաչե Քավլաքյանը:
Միջոցառման ժամանակ «Iammedia.am» -ի հեղինակներն ու գլխավոր խմբագիր Լիանա Ադամյանն ու ստեղծագործական տնօրեն Ժակ Պապիկյանը շեշտեցին՝ նախագիծը իր բնույթով համահայկական է, իսկ անվանումը՝ «Iammedia»՝ «ես եմ մեդիան», ընտրվել է ոչ պատահական:
Ըստ իրենց մտահղացման՝ յուրաքանչյուր մարդ՝ աշխարհի ցանկացած անկյունից, դառնում է տեղեկատվության մատակարար և հեղինակ, ավելին՝ անգամ գումար վաստակել օբյեկտիվ տեղեկություն հրապարակելու շնորհիվ:
Վաչե Քավլաքյանը շնորհանդեսին ներկայացրել է, որ Ռուզաննա Ղազարյանի հետ կիսել է նրա երազանքն ու սկսել օնլայն հեռուստաընկերություն ստեղծելու աշխատանքը, ինչը երկու տարվա ընթացքում իրականություն է դառնում:
Հարթակը հասանելի է ամենուր և ցանկացած մարդ կարող է օգտվել «Iammedia.am» - կայքի «Իմ Մեդիա» բաժնից, դառնալ օգտատեր, ունենալ սեփական հաշիվը, առցանց թղթակցել և վաստակել գումար, հարթակը դեռևս եռալեզու է: Աշխարհի բոլոր անկյուններից տարածեք համահայկական գաղափարը լուսաբանող հարթակի մեդիակոնտենտը՝ դարձեք թղթակից և վաստակեք գումար: