Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Սեպտեմբերի 12-ին Երևանում բացվեց  << ARMENIA EXPO 2019>>  միջազգային ունիվերսալ առևտրաարդյունաբերական 19-րդ ցուցահանդեսն ու ֆորումը՝  LOGOS EXPO CENTER ցուցահանդեսային համալիրում:  Կազմակերպիչներն են  Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը և <<LOGOS EXPO CENTER>>ցուցահանդեսային ընկերությունը։ 

Սա հանդիսանում է խոշորագույն միջոցառում ոչ միայն Հայաստանում,այլ նաև ողջ տարածաշրջանում՝մի հարկի տակ հավաքելով տնտեսության տարբեր ճյուղերը ներկայացնող 140-ից ավել կազմակերպություն:

Այս տարի ավելի էր ընդլայնվել մասնակիցների աշխարհագրությունը և այստեղ էին 8 երկրների ներկայացուցիչներ՝Հայաստանի Հանրապետությունից,Ռուսաստանի Դաշնությունից,Իրանի Իսլամական Հանրապետությունից,Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից,Բելառուսի Հանրապետությունից, Ուկրայինայից, Իտալիայից, Չինաստանից:

 << ARMENIA EXPO 2019>> մեծ իրադարձություն է և այս տարի այն աննախադեպ էր իր ընդգրկման ծավալներով:<< ARMENIA EXPO 2019>> ցուցահանդեսային ֆորումի շրջանակներում անցկացվեցին հետևյալ ցուցահանդեսները՝ INDUSTRIAL ARMENIA EXPO, BUILD EXPO (), EXPO FOOD &DRINKS(), TRANS EXPO (),COMP EXPO (), POLYGRAPHY,PUBLISHING, ADVERTISEMENT EXPO(), FURNITURE SALON(), FINANCE, CREDIT, INSURANCE,AUDIT EXPO ()< REST &ENTERTAIMENT ():

Ցուցահանդեսի պատվավոր հյուրն էր Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը:  Նա շրջել է տաղավարներով ու ծանոթացել ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա արտադրողների ապրանքի հետ:

Ցուցահանդեսի բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ  <<LOGOS EXPO CENTER>>ցուցահանդեսային ընկերության  հիմնադիր և գլխավոր տնօրեն Սուրեն Նազինյանը: Նա վարչապետին ու հյուրերին հակիրճ պատմեց ցուցահանդեսի մասին, իսկ վերջում շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներից ու կազմակերպիչներից՝հույս հայտնելով,որ հաջորդ ցուցահանդեսը կընդլայնվի ու կավելանան մասնակից երկրները՝ներկայացնելով իրենց ծրագրերն ու արտադրանքը մեր երկրում:

Ելույթ ունեցավ  նաև Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն, ով Հայաստանի Հանրապետության վարչապետին ու հյուրերին ներկայացրեց 2019 թվականի արդյունաբերության ու առևտրային շրջանառության ցուցանիշները:

Ցուցահանդեսի ընթացքում շրջելով տաղավարներով այստեղ հանդիպեցի մի շատ հետաքրքիր ու զարգացնող գրքի,որը ներկայացնում էր Արդիբուք կազմակերպությունը:Արդիբուքն ինտերակտիվ պատկերազարդ աուդիոգիրք է՝ նախատեսված երեխաների համար: Շնորհիվ արդի տեխնոլոգիաների, Արդիբուքի գրիչը՝ Արդիփենը, ճանաչում է գրքում պատկերված նկարները և խոսում նրանց փոխարեն:

Արդիբուքը պատկերազարդումների և ձայնային տվյալների մեծ բազա է, որում բոլոր կերպաներին կցված են երկու տեքստեր՝ հենց նրանց և պատմիչի դեմքից: Արդիբուքն ինտերակտիվ պատկերազարդ աուդիոգիրք է՝ նախատեսված 3-8 տարեկան երեխաների համար: Արդիբուքը հնարավորություն է տալիս երեխաներին ինքնուրույն զբաղվել գրքով եթե նույնիսկ նրանք դեռ չգիտեն կարդալ:

Գրքում պարունակվող տեղեկությունն երեխաներին մատուցվում  է պարզ և հասկանալի տեքստերի միջոցով,ինչի շնորհիվ փոքրիկները կարող են երկար ժամանակ անցկացնել սրա հետ՝առանց ծնողների միջամտության:

Ցուցահանդեսի ընթացքում իրենց արտադրանքն էին ներկայացնում նաև ՀՀ Տավուշի մարզի Բերդավան գյուղի գինու գործարանն ու ArtIs …հայկական կանացի պայուսակներ արտադրող գործարանի ներկայացուցիչները:

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները՝Սիրարփի Կարապետյանի