Նիդերլանդներում կցուցադրվի Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը
Typography
- Smaller Small Medium Big Bigger
- Default Helvetica Segoe Georgia Times
- Reading Mode
Նիդերլանդների EYE Film ինստիտուտ թանգարանում սեպտեմբերի 23-ին ցուցադրվելու է Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը:
Ամստերդամում գտնվող Նիդեռլանդների ամենամեծ կինոընկերություն-արխիվ-թանգարանի հավաքածուն բաղկացած է 46000 ֆիլմից, 500000 լուսանկարից, 41.500 ցուցապաստառից, պահպանվում են բազմաթիվ ֆիլմերի սցենարներ, կինոգործիչների արխիվներ և կինոնկարի հետ կապված հազարավոր առարկաներ: Ֆիլմերի ժողովածուն ընդգրկում է կինոյի ամբողջ պատմությունը ՝ սկսած 19-րդ դարի վերջի համր ֆիլմերից մինչև ժամանակակից արտադրություններ: Հավաքածուն, որին պարբերաբար ավելացվում են հոլանդական և օտարերկրյա տիտղոսները, ոգեշնչման աղբյուր է թանգարանի կինոնախագծերի և ցուցահանդեսների համար:
Desmet հավաքածուն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2011-ի Հիշողության համաշխարհային ցանկում:
EYE Film ինստիտուտ թանգարանի կայքում (https://www.eyefilm.nl/film/the-color-of-pomegranates-1?program_id=292131) բարձրակարգ կերպով է ներկայացված սեպտեմբերի 23-ին ցուցադրվող «Նռան գույնը» ֆիլմը:
Ինչպես նշված է կայքէջում, անվիճելի դասական, ռուս կինոռեժիսոր Անդրեյ Տարկովսկու բարձր գնահատականի արժանացած սիրված ֆիլմերից է: Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» նվիրված է 18-րդ դարի հայ բանաստեղծ Հարություն Սայադյանին` (Սայաթ Նովա) «Երգի թագավորին»:
Փարաջանովի բանաստեղծական վիզուալ նկարչական ֆիլմը արգելվեց խորհրդային իշխանությունների կողմից: ֆիլմը այժմ կարելի է տեսնել վերականգնված` ծրագրավորող Լեո վան Հենի ներկայացմամբ:
Պատկերներ, երազներ, կրոնական սիմվոլիզմ, բանաստեղծի և նկարչի դերակատարության վերաբերյալ մանրամասներ. Դժվար չէ հասկանալ, թե ինչու է Տարկովսկին այդքան բարձր է գնահատել խորհրդային կինոռեժիսոր (հայկական ծագմամբ) Սերգեյ Փառաջանովի (1924-1990) ֆիլմերը: Եվ գնահատանքը փոխադարձ էր, Փարաջանովն իր հերթին ըստ արժանվույն է գնահատել Տարկովսկու արվեստը:
Մարտին Սկորսեզ հիմնադրամի օգնությամբ վերջերս վերականգնվեց Փարաջանովի գլուխգործոցը: Այն ներկայացվեց Կաննում, իսկ այժմ էլ այն կարելի է դիտել Ամստերդամի EYE Film ինստիտուտ թանգարանում սեպտեմբերի 23-ին ժամը 19-ին։
Մարտին Սկորսեզ հիմնադրամի օգնությամբ վերջերս վերականգնվեց Փարաջանովի գլուխգործոցը: Այն ներկայացվեց Կաննում, իսկ այժմ էլ այն կարելի է դիտել Ամստերդամի EYE Film ինստիտուտ թանգարանում սեպտեմբերի 23-ին ժամը 19-ին։
Տոմսն արժե 11 Եվրո, հասցեն`Eye Film Museum
IJpromenade 1, 1031 KT Amsterdam
IJpromenade 1, 1031 KT Amsterdam