Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Նկարել կարող են բոլորը, պարզապես պետք է նրանց բացահայտել ու  ճիշտ ուղու վրա դնել: Այսպես է մտածում  մոսկվայաբնակ գեղանկարիչ  Արթուր  Սարյանը, ում հիմնադրած արվեստի կենտրոնը վաղն իր դռները կբացի:

«Իմ նպատակն է՝ստեղծել նոր ուղղություն նկարչության ոլորտում, որն իրենից ներկայացնում է ձերբազատում  կաղապարներից: Այն նկարչին  ստեղծագործական ազատություն է ներշնչում՝ կտավին հանձնելու պահի զգացողությունները: Նկարչի առաջարկած ազատությունը չի նշանակում հեռացում դասական արժեքներից, այլ  այն դրանց խոր ուսումնասիրությունից ստացած սինթեզ է»,- մեր թղթակցի հետ զրույցում շեշտեց Արթուր Սարյանը:

Արվեստի կենտրոնի՝ Saryan Art World-ի, բացմանն ընդառաջ՝ գեղանկարիչը  Մոսկվայի օրվա միջոցառման շրջանակներում  անվճար մաստեր կլաս անցկացրեց  Հյուսիսային պողոտայում:

Մաստեր կլասին մասնակցելու համար ոչինչ պետք չէր,միայն ցանկություն, մնացած ամեն ինչի մասին գեղանկարիչը հոգ էր տարել:

Գեղանկարչի  նախաձեռնած մաստեր կլասին մասնակցելու համար հերթեր էին գոյացել, ինչը վկայում է, որ նկարչությունն իր տեղը չի զիջել տեղեկատվական տեխնոլոգիաներին:

Ամենատարբեր տարիքի կանայք ու տղամարդիկ, երեխաներ, տեղացի ու արտասահմանցի  ապագա արվեստագետները բացահայտեցին իրենց:

Գեղանկարչի խորհուրդներին հետևելով՝  մասնակիցները րոպեների ընթացքում  նկարեցին իրենց  պատկերացումների աշխարհը:

«Հետաքրքիր ձեռագրով մարդիկ մասնակցեցին մաստեր կլասին: Լավագույն նկարները նկարեցին երեխաները: Արվեստի աշխարհը կախարդանք է, և այտնեղ մտնողը հազիվ թե դուրս գա այնտեղից»,-ասաց գեղանկարիչ Արթուր Սարյանը:

Մաստեր կլաս անցկացրեց ոչ միայն գեղանկարիչը,  այլև նկարիչ,դիզայներ  Անուշիկ Հովհաննիսյանը, ով ևս դասավանդելու է Saryan Art World –ում։

Նշենք, որ  կենտրոնի բացումն ու առաջին դասը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին, ժամը15:00-ին  Երևանի «Մոսկվայի Տանը: Այն արվեստի և մշակույթի ժամանակակից կրթական կենտրոն է ՝ նախատեսված ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար: Դասավանդելու է հենց  Արթուր Սարյանը, ով  տարբեր երկրներում ձեռք բերած իր փորձն ու հմտությունները կփոխանցի արվեստի կենտրոնի սաներին, ինչպես նաև, կդասավանդեն միջազգային կատեգորիայի արվեստագետ-վարպետներ:

Կենտրոնի հիմնադիր Արթուր Սարյանի խոսքով՝ այն շատ է տարբերվելու արվեսի մյուս կենտրոններից, սակայն փակագծերը մինչ բացումը չցանկացավ բացել:

 

orer.eu