Հայաստանում կան մշակութային ու կրթական օջախներ,որոնք պահպանում են ավանդական մշակույթն ու դրա ավանդույթները, տարրաբնույթ միջոցառումներ կազմակերպելով ինչպես Հայաստանում այնպես էլ դրա սահմաններից դուրս և Արցախում: Այդ կազմակերպությունների շարքին է պատկանում սիրված մշակութային կենտրոններից Նարեկացի արվեստի միությունը: Այս տարի միությունը նշում է հիմնադրման 15-րդ տարելիցը:
Կարճ ժամանակահատվածում այստեղ կազմակերպվել են տարրաբնույթ միջոցառումներ,(300-ից ավելի համերգներ, ցուցահանդեսներ, դասախոսություններ, վարպետության դասեր, ֆիլմերի ցուցադրություններ և այլն, լույս է ընծայել բազմաթիվ արժեքավոր հրատարակություններ) մասնավորապես հանդիպումներ սիրված մտավորականների, երաժիշտների, արվեստագետների, հասարակական, ռազմական ու այլ մարդկանց հետ՝հանրությանն առավել մոտիկից ծանոթացնելու նրանց գործունեությանն ու անցած ուղուն:Այն համագործակցում է նաև հայ և օտարերկրացի շատ ստեղծագործողների, ինչպես նաև դեսպանատների հետ: Նարեկացի Արվեստի Միության հատուկ ուշադրության կենտրոնում են հաշմանդամություն ունեցող մարդիկ, տաղանդավոր երեխաները, մարզերի երիտասարդ արվեստագետները:
Միություն ստեղծելու գաղափարի հեղինակն է Նարեկ Հարությունյանն,ով իր անձնվեր գործունեությամբ ու աշխտակազմի հետ ջանքեր չխնայելով իր շուրջն է համախբում բոլորին:Նշենք, որ այն արդեն 13 տարի է, Նարեկացի արվեստի միությունը գործունեություն է ծավալում նաև Շուշիում։Այսպիսով միությունն իր 15-րդ տարելիցին սեպտեմբերի 8-ին Երևանի Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը կազմակերպել էր գեղեցիկ համերգային ծրագիր,իր շուրջը համախմբելով մտավորականների, արվեստա-գետների, ինչպես նաև արվեստասեր հասարակության, նշելու այդ հիշարժան օրը: Այդ օրն իրենց մասնակցությունը ցուցաբերեցին «Նարեկացի» նվագախումբը (գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ Արտեմ Խաչատուր),միջազգային մրցույթների դափնեկիր երգչուհի Լուսին Վանեսը, Լևոն Կարապետյանը (դաշնամուր), Գևորգ Կոջոյանը (տենոր), Աստղիկ Խաչատուրյանը (դաշնամուր), Նարեկացի Արվեստի Միության երգչախումբը (խմբավար՝ Անահիտ Սարգսյան), «Փարոս» կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար` Րաֆֆի Միքայէլեան, խմբավար` Ռուբեն Կարասեֆերյան), «Նժդեհ» ազգագրական պարի խումբը (գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյան, պարուսույց՝ Աբել Մաթևոսյան):
Հոբելյանական երեկոն վարում էին Անահիտ Հակոբյանը և ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Սամվել Բաղինյանը:Միջոցառումը մեկնարկեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար տեր Շահե քահանա Հայրապետյանի Տերունական աղոթքով:Նշենք,որ սիրված կրթօջախի հոբելյարը համընկավ հայ երկու սիրված մտավորական գրողների Հովհաննես Թումանյանի ու Կոմիտասի ծննդյան 150 ամյակների հետ,ուստի միջոցառման հաղորդավար սիրված դերասան Սամվել Բաղինյանը ժամանակ առ ժամանակ ընթերցում էր երկու հանճարների ու նրանց նվիրված բանաստեղծություններից,իսկ հաղորդավարուհի Անահիտ Հակոբյանը Անուշ օպերայից նրա արիայից հատվածների կատարումներ նվիրեց սիրելի հանդիսատեսին: Միջոցառման ընթացքում հանդես եկան նաև հայ ջութակահար, դիրիժոր, երաժշտագետ, հասարակական գործիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դանիել Երաժիշտը և միության հիմնադիր-նախագահ Նարեկ Հարությունյանը:
Վերջինս խոսեց 2019 թվականին իրակականացրած միջոցառումների մասին,իսկ վերջում իր երախտիքի խոսքերն ուղղեց այն բոլոր մարդկանց, ովքեր այս կարճ տարիների ընթացքում եղել են միության կողքին՝սատարելով նրանց ծրագրերին ու միջոցառումներին:
Գարիկ Ավետիսյան
Լուսանկարները Սիրարփի Կարապետյանի