Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վարոս Սիմոնյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ: Որոշումը կայացվել է այսօր՝ օգոստոսի 22-ին։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝

Ռոբերտ Ղուկասյանին նշանակել վարչապետի խորհրդական»,- ասված է վարչապետի որոշման մեջ:

 

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝

Վարոս Սիմոնյանին նշանակել էկոնոմիկայի նախարարի տեղակալ»,-ասված է վարչապետի որոշման մեջ:

Վարոս Սիմոնյանը նախկինում աշխատել է էկոնոմիկայի նախարարության տարբեր վարչություններում, վերջին ութ տարիներին Հայաստանի առեւտրային ներկայացուցիչն էր Եվրամիությունում, նստավայրը՝ Բրյուսել։ 

 

ՕՐԵՐ

Լուսանկարը՝ ՕՐԵՐ-ի