Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլի պատասխան խաղում «Փյունիկը» հյուրընկալվելիս մրցեց «Յաբլոնեցի» հետ։ Այս մասին հայտնում է www.armfootball.com-ը։
Հանդիպումն ավարտվեց անարդյունք ոչ-ոքիով։ Քանի որ, առաջին խաղում հաղթել էր հայկական թիմը 2-1 հաշվով, կարողացավ հաղթահարել չեխերի արգելքը։ Նշենք, որ 87-րդ րոպեին երկրորդ դեղին քարտով պատժվեց Էրիկ Վարդանյանը, իսկ մեկ րոպե անց դաշտից հեռացվեց նաև «Յաբլոնեցի» ֆուտբոլիստը՝ Տոմաս Բրեցկան։
Մեր կողմից ավելացնենք, որ խաղին ներկա են եղել նաեւ Չեխիայում Հայաստանի դեսպանության դիվանագետները՝ դեսպան Աշոտ Հովակիմյանի գլխավորությամբ, ինչպես նաեւ չեխահայ երկրպագուները։
ՕՐԵՐ