Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times



Հուլիսի 30-ին կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը։

ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Երվանդ Ղազանչյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով

Երվանդ Ղազանչյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 1-ին՝ ժամը 18:00-20:00-ն, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:
Վերջին հրաժեշտը` օգոստոսի 2-ին՝ ժամը 12:00-14:00-ն, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում:
Հուղարկավորությունը` Կենտրոնական գերեզմանատանը (Թոխմախ 2-րդ մուտք՝ Վարդաշենի կողմից):

Երվանդ Ղազանչյանը ծնվել է  1937թ հունիսի 2-ին։ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ է(2004

 

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը, միության վարչությունն ու նախագահ Հարություն Խաչատրյանը իրենց ցավակցությունն են հայտնում հայ մշակույթի նվիրյալ անձի՝ ԵՐՎԱՆԴ ՂԱԶԱՆՉՅԱՆԻ մահվան կապակցությամբ:

Երվանդ Ղազանչյանի անունը երկար տասնամյակներ կապված էր հայ թատրոնի հետ և ընդմիշտ կմնա կապված, քանզի մեծ է նրա ներդրումը հազարամյա հայ թատրոնում: Նրա գործը թատերական արվեստում մեծապես նպաստել է հայ թատրոնի զարգացմանը, քանզի շարունակելով իր մեծ նախորդներին և անմնացորդ նվիրվելով արվեստին, Երվանդ Ղազանչյանն իր նուրբ ու երբեմն անտեսանելի ձեռագիրն է թողել մեր թատրոնի պատմության մեջ՝ կերտելով անմոռանալի ստեղծագործություններ, սերունդներ, թողնելով սկզբունքներ, մոտեցումներ, գույներ:

Երվանդ Ղազանչյան մարդու և ստեղծագործողի խտացումները ներդաշնակ էին և նրա գեղեցիկ ապրած կյանքը նաև դաս է, որը նույնպես մնալու է ժամանակի մեջ:

Հայաստանի կինոգործիչների համար մեծ կորուստ է Երվանդ Ղազանչյան արվեստագետի կորուստը և ցավակցելով նրա ընտանիքի անդամներին, բարեկամներին, մերձավորներին, մեր գործընկերոջը՝ Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանին, հայտնում ենք, որ կիսում ենք կորստյան վիշտը ու զորակցում:

Երվանդ Ղազանչյանի կորուստը ոչ միայն մարդկային, այլև մշակութային կորուստ էր: