Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Իտալիայի դեսպան պարոն Վինչենցո դել Մոնակոն և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ տիկին Նարինե Խաչատուրյանը հուլիսի 19ին՝ ժ. 10:00-ին, հանդիսավոր կբացեն  հայ-իտալական մշակութային ժառանգության զարգացման, կառավարման և պաշտպանության տարածաշրջանային կենտրոնը: Կենտրոնի ղեկավար  անձնակազմի աշխատանքների մեկնարկի  հանդիպումները տեղի կունենան ս.թ. հուլիսի 18-19-ին ՝ Հայաստանի ազգային պատկերասրահում:

Այս կենտրոնը գործելու է մշակութային ժառանգության վերականգնման, զարգացման, կառավարման և հաղորդակցության ոլորտներում՝ որպես Հայաստանի տեսարժան վայրերի և հուշարձանների կառավարման և ընդլայնման վերաբերյալ տվյալների բազայի համակարգող, ինչպես նաև խթանելու է տեղացի փորձագետների և օպերատորների վերապատրաստման աշխատանքները:

Կենտրոնը, որը գտնվում է  Հայաստանի ազգային պատկերասրահում,  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Բոլոնյայի համալսարանի (Իտալիա) համագործակցության արդյունք է. այն ստեղծվել է Զարգացման Համագործակցության Իտալական գործակալության աջակցությամբ:

 orer.eu