Իր 10-ամյակի կապակցությամբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը (ԳԱԿ) սիրով ներկայացնում է հատուկ բացօթյա համերգ, որի ընթացքում հանդես կգան Հայաստանի պետական ջազ նվագախումբը և հրավիրյալ երաժիշտներ Վահագն Հայրապետյանը, Արտո Թունջբոյաջյանը, Միքայել Ոսկանյանը, Հայկ Պետրոսյանը և Անահիտ Շահբազյանը:
Երեկոյի ընթացքում կլինեն նաև ականավոր արվեստագետների և թանգարանային համայնքի հայտնի ներկայացուցիչների ուղերձներ, ովքեր կնշեն Հայաստանի մշակութային կյանքում ԳԱԿ-ի՝ տասնամյա և շարունակական ներդրումների արդյունքները:
«2019թ.-ը բացառիկ տարի է Գաֆէսճեան արվեստի կենտրոնում, որն ուղիղ տասը տարի առաջ իր դռները բացեց հանրության առջև: Ուրախ ենք մեր տասնամյակի առթիվ բոլորին հրավիրել Գաֆէսճեան քանդակների պարտեզում կայանալիք գալա համերգին: Սիրով սպասում ենք այս հրաշալի առիթը ձեզ հետ միասին տոնելուն», - նշեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:
Համերգը կկայանա ս.թ. հուլիսի 17-ին, ժ. 20:00-ին:
Երեկոն կավարտվի շքեղ հրավառությամբ:
Մուտքն ազատ է:
orer.eu