Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 


Հուլիսի 17-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում՝ «Մետրոպոլիս Էմփայեր Սոֆիլ» կինոթատրոնում, տեղի կունենա «Կիլիկիա. Առյուծների երկիր» երեք պատմական ֆիլմ-ակնարկների փակ դիտումը:

Ցուցադրությանը և քննարկմանը հրավիրված են  Լիբանանի կառավարության անդամներ, պատգամավորներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, մտավորականներ, մշակույթի գործիչներ և լրագրողներ։

Գաղափար - նախաձեռնությունը կյանքի է կոչվել «ԳՈՀԱՐ» նվագախմբի հիմնադիր՝ Խաչատուրյան ընտանիքի, մասնավորապես լիբանանահայ բարերար Հարութ Խաչատուրյանի հովանավորությամբ:

 Միտված լինելով ամբողջ աշխարհում պրոպագանդել եւ սերունդներին հասանելի դարձնել հայկական երաժշտությունն ու մշակույթը ՝ «ԳՈՀԱՐ» -ն այս անգամ անդրադարձ է կատարում կինոյին՝ ներկայացնելով հայ ժողովրդի պատմական փառահեղ էջերից մեկը՝ Կիլիկիայի հայոց թագավորությունը:

Կիլիկիո դրոշները, որոնք բազմիցս ծածանվել են «Գոհար»-ի համերգների ժամանակ բազմահազար հանդիսատեսի կողմից, այժմ ծածանվելու են էկրանից այն կողմ՝ պատմական հերոսների ձեռքում:

Երեք ֆիլմ-ակնարկներն ամփոփ գեղարվեստական մոտեցմամբ, հանդիսատեսին հաղորդակից են դարձնում Կիլիկիայի հզորագույն թագավորական ընտանիքների երեքդարյա պատմությանը: Հարկ է նշել, որ ֆիլմ - ակնարկները նկարահանվել են հայաստանյան «Դոմինո Փրոդաքշն» ընկերության կողմից ՝ Հայաստանում: Ֆիլմի ռեժիսորն է Աշոտ Առաքելյանը:

Աշնանը ֆիլմ-ակնարկների պրեմիերա տեղի կունենա նաեւ Հայաստանում:

Orer.eu