Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Հուլիսի 9-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպեց Frontex-ի (Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալություն) գործադիր տնօրեն Ֆաբրիս Լեժերիի (Fabrice Leggeri) հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ 

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ԵՄ տարածքի միգրացիոն խնդիրները, գործակալության գործունեության ուղղությունները։

Կողմերը հանգամանալից քննարկեցին Գործակալության և Հայաստանի համապատասխան գերատեսչությունների միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր։ Անդրադառնալով վերջին շաբաթվա ընթացքում Գործակալության պատվիրակության Հայաստան կատարած այցի արդյունքներին՝ Ֆաբրիս Լեժերին բարձր գնահատեց հայկական կողմի կատարած աշխատանքը՝ ԵՄ հետ ազատականացված արտոնագրային ռեժիմի համար սահմանված պայմաններին համապատասխանության տեսանկյունից։

Պայմանավորվածություն ձեռք բերվեց սերտորեն համագործակցել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող իրավական և գործնական հարցերի շուրջ։ 

 

orer.eu