Այսօր երկարատեւ քննարկումներից հետո Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում ընդունվեց «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի» վերաբերյալ բանաձևը: Ընդունված փաստաթուղթը հաստատում է 1987 թվականի՝ ցեղասպանությունը փաստող բանաձևի դրույթներն ու կոչ անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Բանաձեւը կոչ է արել նաեւ ԵՄ անդամ պետությունների խորհրդարաններին ու կառավարություններին նմանատիպ բանաձեւեր ընդունել։ Քվերակության արդյունքների հրապարակումից հետո դահլիճում ծափահարություններ են հնչել։