Հուլիսի 7-ին Երևանի Դավթաշեն վարչական շրջանում տեղի ունեցավ քանդակագործ Արտակ Համբարձումյանի հերթական խաչքարի բացման հանդիսավոր արարողությունն ու օրհնության կարգը:
Խաչքարը նվիրված է 2016 թ. Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին: Այն տեղադրված է Դավիթաշենի՝ Հայրենական և Արցախյան պատերազմների հուշարձանի մոտ ... Խաչքարը կանգնեցված է Սարգիս Գրիգորյան ընտանիքի բարերարությամբ ...
Միջոցառումը սկսվեց խաչքարի օծման ու օրհնության կարգով,որն իրականացրեց Դավթաշեն վարչական շրջանի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Խորեն քահանա Մարուքյանը:
Խաչքարի բացումը կատարեցին Ապրիլյան քառօրյա հերոսների հերոսածին ծնողները: Միջոցառման ժամանակ բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ Երկրապահ Կամավորականների միության անդամ, Դավթաշենի պատասխանատու, ՞՞Մարտունի 3՞՞ ՞Երևան 2՞գումարտակի հրամանատար Սարգիս Գրիգորյանն, ով իր խոսքում նշեց,որ խաչքարի ստեղծման ու տեղադրման գաղափարը ծնվել է քառօրյա պատերազմից հետո,որը այսուհետ հավերժացնելու է մեր օրերի հերոսների սխրանքն ու հիշատակը:
Ելույթ ունեցան նաև, Երկրապահ Կամավորականների միության փոխնախագահ Արաբո ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը, ապրիլյան քառօրյա հերոսներից, Արմենակ Ուրֆանյանի հերոսածին մայրը՝Համեստ Ներսիսյանը, գրող-ազատամարտիկ ,Արցախյան պատերազմի մասնակիցներից Նվարդ Դադոյանը, Արցախյան ռազմաճակատի ամենատարեց ազատամարտիկ, գոյամարտին նվիրված 11 գրքերի հեղինակ, Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունում որպես ավագ սպա գաղափարախոս փոխգնդապետ Մարտիկ Բաղդասարյանն, ով իր խոսքում նշեց,որ 2016 թվականի պատերազմի ընթացքում մասնակցում էին ԵԿՄ-ի 2000 ազատամարտիկներ:
Նրանց կազմում էր Երևանի 2 գումարտակը՝Կենտրոն, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա, Դավթաշեն վարչական շրջաններից կազմված վաշտերը թվով 260 ազատամարտիկ: Գումարտակի հրամանատարը փորձառու հեղինակություն վայելող Սարգիս Գրիգորյանն էր: Նա նշեց նաև, որ Արցախի Մարտունի 3 թեժ գծի պաշտպանական դիրքերի մարտավարությունը կազմակերպում էին համատեղ ղեկավարությամբ: Այստեղ ազատամարտիկներն իրենց փորձն ու մարտավարության ձևերն ու մեթոդները հաղորդում էին երիտասարդ սերնդին, մասնավորապես՝զինվորներին: Նա համեմատություն անցկացրեց Իսրայել պետության բանակի հետ, որտեղ նկատվում է աղջիկների ակտիվությունը, և նրանք որպես հերոսներ ծառայում են իրենց սեփական բանակում:
Վերջում նա բոլորին ընթերցեց դպրոցականների նամանակներից,որոնք ուղղված էին առաջնագծում ծառայությունն իրականացնող զինծառայողներին: Իր ելույթն ամփոփելով նա նշեց, որ Արցախյան հերոսամարտին նվիրված 11 գրքերի հեղինակ է և վերջինը նա նվիրել է ապրիլյան քառօրյային, որտեղ հրատարակելու է դպրոցականների նամակներն, որոնք ուղղված են առաջնագծի զինծառայողներին:
Վերջում ելույթ ունեցավ ՞Սասունցի Դավիթ՞ աշխարհազորային կազմակերպության հիմնադիր-նախագահ Միքայել Մարտիրոսյանի ելույթով,ով կարևորեց այն հանգամանքն, որ այսուհետ պետք է տեղադրվեն ու բացվեն միայն հաղթանակի ու սխրանքների հուշակոթողներ:
Միջոցառմանը ներկա էին Դավթաշեն վարչական շրջանի թաղապետ Միքայել Թումասյանը, ԵԿՄ անդամներ, ՞Սասունցի Դավիթ՞ ՞Արաբո՞ ջոկատի ներկայացուցիչներ, թաղապետարանի աշխատակիցներ , հերոսածին ու ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում նահատակվածների ծնողներ, հարազատներ և այլք:
Այս գեղեցիկ ծրագիրը վարում ու ընթացքում հայրենասիրական բանաստեղծությունների ասմունքով հանդես էր գալիս Մհեր Մկրտչյան թատրոնի դերասան, ԵԿՄ ազատամարտիկ Ամիրան Գալստյանը:
Գարիկ Ավետիսյան
Լուսանկարները Սիրարփի Կարապետյանի