Ֆրանկոֆոն համալսարանական տարածությունում թվային զարգացման վերաբերյալ նախարարական համաժողով
Typography
- Smaller Small Medium Big Bigger
- Default Helvetica Segoe Georgia Times
- Reading Mode
Հունիսի 21-ին Բուխարեստում տեղի ունեցավ Ֆրանկոֆոն համալսարանական տարածությունում թվային զարգացման վերաբերյալ նախարարական համաժողովը, որին հայկական կողմից մասնակցում էր Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը:
Ելույթ ունենալով միջոցառման պլենար նիստի ժամանակ` դեսպան Մինասյանը նշեց, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Ֆրանկոֆոնիային, իսկ բարձր և թվային տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգում գտնվող առաջնահերթություններից է:
Դեսպանը ներկաներին հիշեցրեց, որ 2018թ. հոկտեմբերին կայացած Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովին զուգահեռ տեղի ունեցած Տնտեսական ֆորումի ժամանակ ստեղծվել է թվային ոլորտի պատասխանատու նախարարների ցանցը: Օգտվելով առիթից` դեսպանը մասնակիցներին տեղեկացրեց 2019թ․ հոկտեմբերին Երևանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի մասին` նշելով, որ այն կարող է նաև հետաքրքիր հարթակ դառնալ թվային տեխնոլոգիաների զարգացման ոլորտում Ֆրանկոֆոն համալսարանական տարածությունում թվային զարգացման նախաձեռնության անդամ երկրների համար:
Միջոցառման ավարտին ընդունվեց նախարարների՝ Բուխարեստի հայտարարությունը հետևյալ մեջբերումով․ «2018թ. հոկտեմբերի 11-12-ին Երևանում կայացած Ֆրանկոֆոն պետություների և կառավարություների 17-րդ գագաթաժողովի ընթացքում ստեղծվել է թվային ոլորտի պատասխանատու ֆրանկոֆոն նախարարների ցանցը, ինչը Ֆրանկոֆոնիայի երկրների միջև Ֆրանկոֆոն համալսարանական տարածքում թվային զարգացման նախաձեռնության ոլորտում համագործակցության վառ օրինակ է»:

orer.eu