Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Հունիսի 9-ին Սանտա Կոլոմա դե Գրամենթում Բարսելոնայի «ԱՅԲ» հայկական կիրակնօրյա դպրոցի սաներն ու ուսուցիչները հանդիպեցին ժամանակակից իսպանական ու կատալոնական գրող Ռոդլոլֆո Դել Օյոնի հետ։

Առիթը նրա հայերեն նոր լույս տեսած «Պոեմներ » գիրքն էր։ Գիրքը հայ ընթերցողին ներկայացրեց և հայ-կատալոնական բարեկամության մասին պատմեց Կատալոնիայի «Արարատ» հայկական միության նախագահ Սարգիս Հակոբյանը։

Այնուհետև դպրոցի սաները տարբեր լեզուներով սկսեցին արտասանել հեղինակի ստեղծագործությունները։

Ցերեկույթի ավարտին ելույթ ունեցավ Ռոդոլֆո դել Օյոն. « Այս օրը ինձ համար անմոռանալի փորձառություն էր, հայ երեխանները կարդացին իմ բանաստեղծությունները, ինչպես հայերեն,այնպես էլ իսպաներեն ու կատալոներեն լեզուներով։ Ով որ խոսում է էմիգրացիայի վնասների մասին, նա կամ սխալվում է,կամ էլ կեղծում է, մշակութային երկխոսությունը միայն հարստացնում է բոլոր կողմերին։ Այսօր 14 տարեկան հայ աղջնակը արտասանում էր վեց լեզվով. հայերեն, ռուսերեն, կատալոներեն, իսպաներեն, անգլերեն և ֆրանսերեն… շնորհակալություն նրան, շնորհակալություն բոլորիդ, շնորհակալություն,Սարգիս,որ այս հանդիպման գաղափարը իրականություն դարձրիր»։

Կատալոնիայի բնակչությունը բազմազգ է, մի փաստ, որ վկայում է ազգի մարդասիրական էության մասին։ Նրա հյուրընկալ հողում ծվարել են աշխարհի շատ ազգեր, որոնց թվում են նաև հայերը։ Դրա լավագույն օրինակն է Սանտա Կոլոմա Դե Գրամանե քաղաքը՝  Բարսելոնայի հարևանությամբ։

Այս փոքրիկ քաղաքում ապրում է ավել քան 120 հազար բնակչություն, որոնք խոսում են ավելի քան 100 լեզուներով ու ապրում կողք կողքի՝ չզգալով իրեց՝ օտարության մեջ լինելը։ Այսինքն կատալոնացին իր մարդամեծար հոգեբանությամբ չի զիջում շատ ու շատ հյուրնկալ ազգերի․․․ Քաղաքում հայ բնակչությունը կազմում է բնակչության 14 տոկոսը։

Քաղաքը ապրում է աշխույժ ու կենսունակ կյանքով, այստեղ շարունակական են տոներն ու մրցույթները, միջոցառումներն ու համերգները։ Հատկանշական է տեղի քաղաքապետարանի կազմակերպած վերջին՝ «Էլզ Սաբոռզ Դել Մոն» (Ախարհի համերը) փառատոնը, որը տեղի ունեցավ հունիսի 9 ին՝ համախմբելով բազմազգ Սանտա Կոլոման։

Փառատոնին հրավիրված էր հայ 14ամյա երգիչ Հայկ Արսենյանը, որի ելույթը մասնակիցները ողջունեցին բուռն ծափահարություններով։ Հայկական երաժշտությունն այնպես աշխուժացրեց մասնակիցներին, որ հայկական երգի ելևէջների տակ սկսեցին պարել փառատոնի հյուրերն ու մասնակիցները։ Հայկ Արսենյանը կատարեց ևս մի քանի երգ իսպաներեն և անգլերեն լեզուներով, որից է՛լ ավելի հոգեհարազատ դարձան ու ջերմացան մարդկանց հոգիները․․․

 

Ժաննա Դավթենց

Բարսելոնա