Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Հունիսի 6-ին, 89 տարեկան հասակում կյանքից հեռացել է գեղանկարիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ Ռուբեն Մարտիրոսի Ադալյանը: 
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում նկարչի ընտանիքի անդամներին և վարպետի արվեստը գնահատողներին:

ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Ռուբեն Ադալյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով

ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Ռուբեն Ադալյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով:

Ռուբեն Ադալյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ս. թ. հունիսի 9-ին, ժամը 18:00-20:00, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:

Վերջին հրաժեշտը` հունիսի 10-ին, ժամը 12:00-13:30, Հայաստանի նկարիչների միությունից: 
Հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում (Թոխմախ):

Ռուբեն Ադալյանը ծնվել է 1929 թվականին, Սիմֆերոպոլում։ 
1935 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան։  
1944-1950 թվականներին սովորել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։  
1956 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 
1960 թվականից ԽՍՀՄ Նկարիչների միության անդամ է։ 
1967 թվականին «Հիրոսիմա» նկարի համար արժանացել է Հայաստանի մշակույթի նախարարության մրցանակին, իսկ 1971 թվականին «Գնդակահարություն» նկարի համար արժանացել է «Տարվա լավագույն նկար» մրցանակին։ 
1972 թվականին Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահության հրամանով նրան շնորհվել է Հայաստանի վաստակավոր նկարչի պատվավոր կոչում։  
2001 թվականին արժանացել է ՀՀ պետական մրցանակի։ 
Ռուբեն Ադալյանը 20-րդ դարի երկրորդ կեսի և 21-րդ դարասկզբի հայ գեղանկարչության ամենանշանավոր դեմքերից մեկն է, ազգային մոդեռնի հիմնադիրներից, ում ստեղծագործություններում առկա են դասական, արևմտյան և սինթետիկ արվեստների արտացոլումները, իրականի և երևակայականի համարձակ կերպափոխումը, դրամատիզմն ու դինամիկ լարվածությունը, բնության և մարդու ներքին հատկանիշների այլակերպումները: 
Ռուբեն Ադալյանը բացառիկ մտավորական էր, սեփական մշակույթի նվիրյալ, ով առանձնահատուկ ձեռագիր ուներ և անջնջելի հետք է թողել հայ կերպարվեստում: 
Նրա պայծառ հիշատակը երկար կմնա գործընկերների, մտերիմների, արվեստասեր հասարակության սրտերում: