Ն. Օ. Ս. Տ. Տ. Գարեգին Բ -ին
Կաթողիկոս Ամենայն Հայոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին.
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Նախարար` Արայիկ Հարությունյանին.
Կից` սույն հոդվածն ուղարկվում է հարցին առընչվող այլ կազմակերպություններին ու գերատեսչություններին
Դեռևս 2019թ. Հունվարի 21-ին վարդապետ Սահակ Ամատունու ծննդյան նախօրեին Հայ ազնվական Ամատունի տոհմի մասին պատմող նախագծի շրջանակներում ներկայացրել էինք «Սահակ վարդապետ Ամատունի. նոր էջեր կյանքի տարեգրությունից»հոդվածը: Տե´ս, նաև (նույն տեղում)` «Առաջնորդանիստ կենտրոն Օշականում մոռանում են հիշատակել Սահակ Ամատունու ու նրա անվանի ազգակիցների մասին» ենթավերնագրի նյութը:
Սպասում էինք, որ կստանանք արձագանք, սակայն պատասխանը լռությունն էր: Այժմ հանդես ենք գալիս երկրորդ հոդվածով` այն ուղղելով համապատասխան ու շահագրգիռ կառույցներին: Սպասվող արձագանքներին` կտեղեկացնենք:
Օշական հնամենի գյուղը` որ միշտ ամուր ու ապահով ամրոց է եղել, որ ոչ մի թշնամի չի կարողացել ու չի հանդգնել ոտք դնել, որ Հազարապետ Վահան Ամատունի իշխանը, որպես դրա հավաստիք, այնտեղ է ամփոփել հայ գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի աճյունը, այսօր բարձիթողի վիճակով է մեզ ներկայացնում հենց Ամատունիների շառավիղը ներկայացնողների հիշատակը:
Ամենաարտառոցն ու մտահոգողը, ամենից շատ անհանգստացնողը՝ գիտնական-բանասեր, ձայնագրագետ, շարականագետ, մանկավարժ և բառարանագիր, Էջմիածնի միաբանության անդամ, վարդապետ Սահակ Ամատունու (1856-1920) շիրմաքարի ծայրահեղ վատ ու անմխիթար վիճակն է:
Օշականը պետք է դիտել ոչ միայն ուխտատեղի` կապված Մեսրոպ Մաշտոցի սուրբ անվան հետ, այլև Ամատունիների վաղնջենական բնակատեղի:
«Նիդերլանդական օրագիրը» Ամատունիների ազնվական տոհմի մասին նախագիծը իրականացնելու շրջանակներում բավականին հետաքրքիր փաստեր է բացահայտել իշխանական այս տոհմի անհատների մասին, նրանցից մեկի՝ իշխան Նիկոդիմոս Ամատունու մասին նյութն արդեն հրապարակել ենք ու դեռ խոսելու ենք հայտնի տոհմի մյուս զավակների մասին ևս, առանձին` լայնածավալ, հետազոտական հոդվածով անդրադարձել ենք նաև Սահակ Ամատունու մասին` առանձին ենթավերնագրով ուշադրության հրավիրել նրա գերեզմանի անշուք վիճակը: Թվում էր, որ այն կարժանանար հարկավոր ուշադրության և կարգի կբերվեր, սակայն` ավաղ: Խորհրդային տարիների փլուզումից մինչ օրս՝ նրա գերեզմանին ուշադրություն դարձնող չի եղել:
Դեռ կենդանության օրոք՝ համեստ այս մարդը, կտակել էր իրեն թաղել հայրենի Օշական գյուղի Կոնդ կոչվող բլրի` Թուխ Մանուկ անունը կրող մատուռի մուտքի ձախ կողմում: Ժամանակին կատարվել է նրա խնդրանքը: Տեղադրվել է համեստ տապանաքար՝ անվան ու տարեթվերի արձանագրությամբ: Իր ապրած ժամանակաշրջանում ահռելի գիտական աշխատանք կատարած հոգևորականը, Կոմիտաս վարդապետի սիրելի ուսուցիչը, «Հայոց բառ ու բան» (1912) բառարանի հեղինակը՝ ( գիրք որն այսօր էլ արդիական է ու դրված է լայն հանրության սեղանին), իր համեստ ցանկությամբ, նույնքան համեստ տապանաքարով ամփոփվել է մատուռի հարևանությամբ այլ մահկանացուների կողքին:
Թվում էր Օշականում՝ Ամատունիների նստավայրում, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի վերջին հանգրվանում ու իր ծննդավայրում անհրաժեշտ ուշադրություն կդարձվեր Սահակ Վարդապետ Ամատունու ոչ միայն գերեզմանին, այլև նրա թողած հետաքրքիր ժառանգությանը՝ կհիշեին նրան գոնե ծննդյան կամ մահվան տարելիցներին ու բազմաբնույթ միջոցառումներ կկազմակերպեին: Սա ակնկալվում էր գոնե Արագածոտնի եկեղեցական թեմից, որի առաջնորդանիստ կենտրոնը հենց Օշականն է: Բացարձականապես ոչինչ չի արվել վերաճանաչելու և վերաիմաստավորելու Սահակ Ամատունու` հոգևորական վարդապետի անցած ուղին և թողած մնայուն արժեքները: Այս դեպքում նվազագույնը գոնե խնամք տարվեր նրա միակ հիշատակը հավերժացնող գերեզմանաքարի նկատմամբ:
Ի՞նչ են արել տեղի վանդալները: Ջարդել են տապանաքարի մարմարյա միջուկը, որտեղ նշված է եղել հոգևորականի անունը, ծննդյան, մահվան տարեթվերը ու արդեն, ինչպես տեղեկացվեցինք ու տեսանք՝ տասնյակ տարիներ է, սեփական վախերը վերացնելու մոգական մղումներից ելնելով՝ շշեր են ջարդել նրա շիրմաքարին՝ վնասելով այն: Այսպես վարվող քաղաքացիներից շատերը, համոզված ենք, չեն գիտակցում, որ եսասիրական սատանայական մղումներից ելնելով հիշատակ են պղծում ու բարբարոսություն կատարում, նաև ոչնչով չզիջելով մեր կոթողներն ավերած թուրք սելջուկներից:
Վերևում պատահական չշեշտեցինք, որ Օշականը անանց ամրակուռ ամրոց է եղել թշնամու համար, այսօր մենք կամովին ինքներս ենք մեր անտարբերությամբ, մեր հոգևոր ամրոցը վնասում: Մեր ժառանգությունը պահել փայփայելու փոխարեն անարգում, անտերության ենք մատնում: Ինչ չի կարողացել ֆիզիկապես անել թշնամին՝ ինքներս ենք մեր ձեռքով անում: Մինչդեռ Ամատունի տոհմի շնորհալի զավակի՝ Սահակ Գևորգի Ամատունու հիշատակը հարգելու խնդիրը մշտապես պետք է լիներ բնակչության և համապատասխան մարմինների ուշադրության կենտրոնում՝ գոնե հայ Առաքելական Եկեղեցու, եթե ոչ Արագածոտնի մարզպետարանի: Օշականցիների համար նրա գերեզմանը պետք է լիներ անթաքույց հպարտության սրբատեղի, հոգևոր այրերի ուղտատեղի: Մեսրոպ Մաշտոցի շիրիմին այցի եկող բազմաթիվ զբոսաշրջիկների պետք է ծանուցվեր Կոմիտասի առաջին ուսուցչի, մանկավարժի ու երաժշտագետի, բանասերի և հոգևորականի վերջին կացարանի տեղը: Երկար տարիների անտարբերության շնորհիվ սերունդները չեն էլ իմանում ով է թաղված այս կիսաքանդ գերեզմանում՝ մինչդեռ նրա մահվանից 100 տարի էլ չի անցել: Նույնքան անբավարար վիճակում է Սահակ Ամատունու հարուստ գիտական արխիվի ուսումնասիրման խնդիրը:
Սահակ վարդապետ-հայրենասերի «Իղձ» բանաստեղծության մեջ այսպիսի տողեր կան.
Հայոց վանքե՜ր, անապա՜տք
Մենք հայերս հէք դժբախտ
Ձեզանով ենք միշտ պահել
Հավատ, Լեզու Գիր անխախտ.
Ես կուզէի յաւիտեան
Քանի կաչքէք դուք յեթեր
Հայը ձեզ հետ միշտ խօսէր:
Նա իր երկրի, նրա լեզվի ու բնության մշակն էր ու գիտեր, որ հայոց վանքերն ու մշակութային մյուս արժեքներ պահողը ապագա հայ սերունդն է: Նրանք են, որ պետք է տերը լինեն իրենց ժառանգությանը և երկխոսության մեջ մտնեն հայրենի եզերքի պատմական մասունքների հետ: Սահակ վարդապետը այդպես վստահ հավատում, սիրում էր լեզվի, գրի ու հայ զավակի մոգական ուժին, նրանց միջև ընթացող հավերժական ու ներդաշնակ զրույցին: Նրա պատգամն էր, որ հայ մարդը մասնակից լինի այս երկխոսության շարունակական լինելուն...
Սա էր Սահակ վարդապետի սերունդներին ուղղված կանչը, անխախտ պատգամը, ազգի հարատևության թեորեման: Այսքանից հետո, արդեն ավելորդ է ասել, որ շտապ միջոցներ պետք է ձեռք առնվեն վերանորոգելու Սահակ վարդապետ Ամատունու կիսավեր գերեզմանը և տերը լինել նրա թողած ժառանգությանը: Այսպես կարող ենք մենք վերականգնել նրա և սերունդների միջև ընդհատված զրույցը... Հուսով ենք պատկան մարմինները կգնահատեն իրավիճակը, չեն թողնի երախտավոր հայերից մեկի գերեզմանը անտարբերության պատճառով լքվի ու մոռացության մատնվի: Հուսով ենք, գոնե երկար տարիներ հետո, կոմունիստական կարգերի շղարշի թոթափումից հետո և անկախության ձեռք բերման երրորդ տասնամյակում կարգի բերվի անվանի հայ զավակի շիրմաքարը, նաև բացատրական աշխատանք տարվի բնակչության շրջանում: Եթե գերեզմանաքարը վերանորոգվի և գրվի նրա անունը՝ մարդիկ այնժամ ձեռնապահ կմնան ավերիչ, վնասարար ու ինքնակործան սովորույթներից:
Դա վայել ու արժանի կլինի Օշականին՝ հայկական ամենաճանաչված բնակավայրերից մեկին:
Ամատունիների գերեզմանը: Սահակ վարդապետ Ամատունու (1856-1919 կամ` 1920) թաղված է Օշականի Թուխ Մանուկ մատուռի ձախ հատվածում (անմխիթար վիճակ) :
Օշականի եկեղեցու ավագ քահանա Վազգեն Արմենակի Ամատունու (1905-1991)` թաղված Օշականի գերեզմանոցում:
Օշականի եկեղեցու ավագ քահանա Եսայի Ղազարի Ամատունին ((1829-1913)` թաղված Օշականի եկեղեցու բակում (անմխիթար վիճակ):
Իշխան Նիկոդիմոս Եսայու Ամատունու գերեզմանը (1865, ճշտված`1859-1946)` Փարիզին մերձակա Սենտ Ժենեվև դը Բուա քաղաքի գերեզմանատանը (անմխիթար վիճակ):
Քչերը գիտեն, որ Օշականում է թաղված վարդապետ Կոմիտասի առաջին ուսուցիչը`Հայ Առաքելական Եկեղեցու գիտական մտքի փայլուն երախտավորներից մեկը` Սահակ Ամատունին: Այդ քչերից, կարելի է ասել, հազվագյուտ մարդիկ լինեն, որ իմանան Կոնդ կոչվող բլրի` 13-րդ դարի Փոքրիկ, կամ Թուխ Մանուկ կոչվող մատուռի ձախ հատվածում առանց որևէ գրության մի շիրմաքարի տակ ամփոփված է նրա դին:
Սահակ Ամատունու մահից հետո նրա մասին ոչ մի հիշատակում, ոչ մի գրքի, նույնիսկ ընդարձակ հոդվածի տեսքով, կամ միջոցառման կազմակերպում գրեթե չեն եղել: Եթե խորհրդային տարիներին դա կարելի էր բացատրել հոգևոր կյանքի և եկեղեցու հանդեպ պետության որդեգրած կանխակալ պասիվ դիրքով, ապա ինչ անուն տալ հիմա` ներկայումս, երբ Հայաստանը մոտենում է իր անկախության երրորդ տասնամյակին:
Բացարձակ ոչինչ չի արվել վերաճանաչելու եվ վերիմաստավորելու Սահակ Ամատունու` հոգևորական վարդապետի անցած ուղին և թողած մնայուն արժեքները: Դա անչափ կարևոր էր թեկուզ այն առումով, որ Օշականը պատմականորեն Ամատունիներին նվիրաբերած ոստաններից մեկն է եղել և այստեղ ապրել են ամատունիների շառավիղները...
Թվում է ներկայումս, երբ Օշականը` Սահակ Վարդապետ Ամատունու ծննդավայրը, որ արդեն երկու տասնամյակ է դարձել է Արագածոտնի եկեղեցական թեմի առաջնորդանիստ կենտրոնը, այս առումով գոնե մի բան փոխված կլինի: Ավաղ. ամեն ինչ նույնն է: Բարեկարգվել է միայն եկեղեցու շրջակայքը, իսկ մշակութային կյանքը ներփակված է հայ գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցին նվիրված տարեկան հանդիսություններով, նրա գերեզմանի այցելությամբ և ոչ ավելին` մինչդեռ պատմական Օշական գյուղում մեծ է եղել ոչ միայն Մեսրոպ Մաշտոցի դին ամփոփած Վահան Ամատունու, այլև նրա մյուս ազգակիցների գործունեությունը: Օրինակ. արդեն ասվեց, որ Օշականի վանքի ու դպրոցի կայացման պատմության մեջ նրանք շատ մեծ դերակատարություն են ունեցել: Սա կհետաքրքրի՞ Օշական այցելած ուխտավոր զբոսաշրջիկին, անշուշտ այո: Գոնե վերջին հարյուրամյակում տեսանելի է եղել նրանց գործունեությունը: Սահակ Ամատունու առաջին ուսուցիչը նրա հորեղբայրն է եղել` Օշականի ավագ քահանան Տեր Եսային: վերջինիս տղաները` Նիկոդիմոսը, Վահանը, Գարեգինը կրթված ու ազդեցիկ դեմքեր են եղել ու մեծ չափով նպաստել են գյուղի ու այժմյան եկեղեցու և դպրոցի կառուցմանը: Նույնիսկ խորհրդային տարիներին Օշականի եկեղեցում ավագ քահանայի պարտականություն է կատարել Տեր Վազգեն Արմենի Ամատունին(1905-1991): Այդ մասին տեղեկություն չես գտնի, անգամ Ամատունիների նախաձեռնությամբ 1914թ. կառուցված դպրոցում, որն այժմ եկեղեցուն կից դպրատունն է, որտեղ գործում է թանգարան: Այստեղ, որպես հնություն անցյալ դարի հրապարակած «Արարատ» ամսագրի մի քանի համարներ են` ոչ մի խոսք եկեղեցու ու դպրոցի վերջին տարիների պատմություններից:
Թեմի առաջնորդանիստ Օշականի եկեղեցու բակում ամփոփված է տեր Եսայի քահանա Ամատունու(1829-1913)` Սահակ վարդապետի հորեղբոր ու առաջին ուսուցչի գերեզնանը: Գերեզնաաքարի գրությունները ջնջվել, անընթեռնելի են դարձել, գերեզմանաքարը հիմնանորոգման կարիք ունի: Ինչո՞վ է առանձնահատուկ Օշականի ավագ քահանա Եսայի Ղազարի Ամատունու գերազմանը: Ինչպես հայտնի է իշխան Վահան Ամատունին խնդրել էր իրեն թաղել հայ գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի գերեզմանից հորիզոնական` 40 կանգուն հեռավորությամբ : Մեկ այլ կտակի համաձայն Օշականի ավագ քահանա Տեր Եսայի Ամատունին խնդրել էր իրեն թաղել
ճիշտ միջնամասում`Մաշտոցի դամբարանից 20 կանգուն, կամ 7,5 ոտնաքայլ դեպի ձախ, Վահան Ամատունու դամբարանից ճիշտ` նույնքան հեռավորության վրա դեպի աջ: Եսայի քահանայի նվիրական այս ցանկությունը՝ կաթողիկոս Գևորգ Ե-ի թուլտվությամբ և մասնակցությամբ իրականություն են դարձնում նրա 3 որդիները: Այս պատվին իհարկե Տեր Եսային արժանացել էր իր նվիրված աշխատանքի շնորհիվ:
Այս պատմության մասին չգիտեն նույնիսկ օշականցիները: Ինչի՞ մասին է խոսքը, երբ հարցում արվածներից ոչ մեկը չի էլ ճանաչում նրան` իրենց գյուղում ուսում տված ու եկեղեցու կառուցումը նախաձեռնած Եսայի Ամատունուն:
Այժմ Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանի մասին: Ինչպես ասացինք, այն հեռու է Օշականի հանրահայտ եկեղեցուց և գտնվում է կոնդի բլրալանջին` Թուխ Մանուկ կոչվող մատուռի մուտքի ձախ հատվածում:
Գերեզմանաքարի միջնամասը, որտեղ փորագրված է եղել վարդապետի անունը, ամբողջությամբ ջարդված է, իսկ ամբողջական քարը վնասված է` կարոտ նորոգման: Այլ խոսքով անծանոթ մարդը չի կարող իմանալ, որ այստեղ է ամփոփված հայ ժողովրդի նվիրյալներից մեկը: Արդեն այդպես է տասնամյակներ...Միթե՞ այդքան տարիներ ոչ մեկին չի հետաքրքրել որտեղ է թաղված Հայ Եկեղեցուն ժողովրդի երգերը, շարականները պարգևած հայ վարդապետ հոգևորականը: Որտե՞ղ են պատկան մարմինները, Մայր Աթոռի ու Արագածոտնի թեմի հոգևոր հայրերը: Սահակ վարդապետը թաղվել է իր կտակի համաձայն, ուրեմն Սուրբ Աթոռ մայր Էջմիածնում տեղյակ են վայրի մասին: ՈՒրեմն հարց է առաջանում ինչու՞ է Մայր Աթոռն այսքան տարի լռել ու անտարբեր գտնվել իր զավակի սուրբ մասունքի հանդեպ: Միթե՞ այսքան տարիներ գոնե մեկ անգամ խունկ չեն ծխացել նրա շիրիմին, որպեսզի տեսնեին ինչ բարբարոսություն է կատարվել: Եթե չեն այցելել նրա շիրմաքարին դա արդեն աներելի անտարբերություն է, իսկ եթե տեսել են ու լռել` դատապարտելի արարք է: Ամեն դեպքում սա ահազանգ է: Մենք սա բարձրաձայնում ենք... Սահակ Ամատունու անունը մոռացվում է:
Հատկանշական է, որ 2017թ Օշական աշակերտների հետ ուղտագնացություն եկած մանկավարժ Աշոտ Բլեյանը չիմանալով, որ բարձրունքում կանգնած է Սահակ Ամատունու ջարդված գերեզմանաքարի մոտ, Օշականի համայնապատկերը դիտելով ուշադրություն է հրավիրում, որ պետք է հոգ տարվի գյուղի ամեն մասունքին : Այստեղ պետք է զգացվի մաշտոցյան շունչը: Ինչպես Ամատունին է հեռատես եղել Մեսրոպ Մաշտոցին տեղափոխելով այստեղ, այնպես էլ այսօրվա բնակիչները պետք է օգտվեն նպաստավոր հնարավորությունից և գյուղը դարձնեն աշխարհի տարբեր անկյուններից եկող հազարավոր, հարյուր հազարավոր մարդկանց ուխտատեղի, որն արտացոլի թե ո՞վ է Մաշտոցը մեզ համար և ինչ գյուղ է Օշականը` ընդհանրապես: Այն պետք է լինի ազգագրության ու հայրենագիտության իսկական դպրոց ու բաց արվեստանոց...
Այս առումով համահունչ կինի ստեղծել ամատունիների մասին պատմող թանգարան, մանավանդ ամատունիների մասին` կապված դպրոցի ու եկեղեցու հետ բավական փաստացի տեղեկություններ կան ու դեռ շնորհիվ մեր նախագծի հավաքվում են:
Օշականը այցելող բազմաթիվ զբոսաշրջիկները հայ գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի ու Մեծն իշխան Վահան Ամատունու շիրմաքարերը տեսնելուց զատ հնարավորություն պետք է ունենան հաղորդակցվելու և ծանոթանալու ազնվական Ամատունի տոհմի նվիրյալ հետնորդներին, ովքեր քիչ բան չեն արել մասնավորապես Օշականի համար:
«Նիդերլանդական օրագիր»
Այս թեմայով այլ նյութեր.
Կաթողիկոս Ամենայն Հայոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին.
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Նախարար` Արայիկ Հարությունյանին.
Կից` սույն հոդվածն ուղարկվում է հարցին առընչվող այլ կազմակերպություններին ու գերատեսչություններին
Դեռևս 2019թ. Հունվարի 21-ին վարդապետ Սահակ Ամատունու ծննդյան նախօրեին Հայ ազնվական Ամատունի տոհմի մասին պատմող նախագծի շրջանակներում ներկայացրել էինք «Սահակ վարդապետ Ամատունի. նոր էջեր կյանքի տարեգրությունից»հոդվածը: Տե´ս, նաև (նույն տեղում)` «Առաջնորդանիստ կենտրոն Օշականում մոռանում են հիշատակել Սահակ Ամատունու ու նրա անվանի ազգակիցների մասին» ենթավերնագրի նյութը:
Սպասում էինք, որ կստանանք արձագանք, սակայն պատասխանը լռությունն էր: Այժմ հանդես ենք գալիս երկրորդ հոդվածով` այն ուղղելով համապատասխան ու շահագրգիռ կառույցներին: Սպասվող արձագանքներին` կտեղեկացնենք:
Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանը վանդալիզմի ենթարկված
Օշական հնամենի գյուղը` որ միշտ ամուր ու ապահով ամրոց է եղել, որ ոչ մի թշնամի չի կարողացել ու չի հանդգնել ոտք դնել, որ Հազարապետ Վահան Ամատունի իշխանը, որպես դրա հավաստիք, այնտեղ է ամփոփել հայ գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի աճյունը, այսօր բարձիթողի վիճակով է մեզ ներկայացնում հենց Ամատունիների շառավիղը ներկայացնողների հիշատակը:
Ամենաարտառոցն ու մտահոգողը, ամենից շատ անհանգստացնողը՝ գիտնական-բանասեր, ձայնագրագետ, շարականագետ, մանկավարժ և բառարանագիր, Էջմիածնի միաբանության անդամ, վարդապետ Սահակ Ամատունու (1856-1920) շիրմաքարի ծայրահեղ վատ ու անմխիթար վիճակն է:
Օշականը պետք է դիտել ոչ միայն ուխտատեղի` կապված Մեսրոպ Մաշտոցի սուրբ անվան հետ, այլև Ամատունիների վաղնջենական բնակատեղի:
«Նիդերլանդական օրագիրը» Ամատունիների ազնվական տոհմի մասին նախագիծը իրականացնելու շրջանակներում բավականին հետաքրքիր փաստեր է բացահայտել իշխանական այս տոհմի անհատների մասին, նրանցից մեկի՝ իշխան Նիկոդիմոս Ամատունու մասին նյութն արդեն հրապարակել ենք ու դեռ խոսելու ենք հայտնի տոհմի մյուս զավակների մասին ևս, առանձին` լայնածավալ, հետազոտական հոդվածով անդրադարձել ենք նաև Սահակ Ամատունու մասին` առանձին ենթավերնագրով ուշադրության հրավիրել նրա գերեզմանի անշուք վիճակը: Թվում էր, որ այն կարժանանար հարկավոր ուշադրության և կարգի կբերվեր, սակայն` ավաղ: Խորհրդային տարիների փլուզումից մինչ օրս՝ նրա գերեզմանին ուշադրություն դարձնող չի եղել:
Դեռ կենդանության օրոք՝ համեստ այս մարդը, կտակել էր իրեն թաղել հայրենի Օշական գյուղի Կոնդ կոչվող բլրի` Թուխ Մանուկ անունը կրող մատուռի մուտքի ձախ կողմում: Ժամանակին կատարվել է նրա խնդրանքը: Տեղադրվել է համեստ տապանաքար՝ անվան ու տարեթվերի արձանագրությամբ: Իր ապրած ժամանակաշրջանում ահռելի գիտական աշխատանք կատարած հոգևորականը, Կոմիտաս վարդապետի սիրելի ուսուցիչը, «Հայոց բառ ու բան» (1912) բառարանի հեղինակը՝ ( գիրք որն այսօր էլ արդիական է ու դրված է լայն հանրության սեղանին), իր համեստ ցանկությամբ, նույնքան համեստ տապանաքարով ամփոփվել է մատուռի հարևանությամբ այլ մահկանացուների կողքին:
Թվում էր Օշականում՝ Ամատունիների նստավայրում, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի վերջին հանգրվանում ու իր ծննդավայրում անհրաժեշտ ուշադրություն կդարձվեր Սահակ Վարդապետ Ամատունու ոչ միայն գերեզմանին, այլև նրա թողած հետաքրքիր ժառանգությանը՝ կհիշեին նրան գոնե ծննդյան կամ մահվան տարելիցներին ու բազմաբնույթ միջոցառումներ կկազմակերպեին: Սա ակնկալվում էր գոնե Արագածոտնի եկեղեցական թեմից, որի առաջնորդանիստ կենտրոնը հենց Օշականն է: Բացարձականապես ոչինչ չի արվել վերաճանաչելու և վերաիմաստավորելու Սահակ Ամատունու` հոգևորական վարդապետի անցած ուղին և թողած մնայուն արժեքները: Այս դեպքում նվազագույնը գոնե խնամք տարվեր նրա միակ հիշատակը հավերժացնող գերեզմանաքարի նկատմամբ:
Ի՞նչ են արել տեղի վանդալները: Ջարդել են տապանաքարի մարմարյա միջուկը, որտեղ նշված է եղել հոգևորականի անունը, ծննդյան, մահվան տարեթվերը ու արդեն, ինչպես տեղեկացվեցինք ու տեսանք՝ տասնյակ տարիներ է, սեփական վախերը վերացնելու մոգական մղումներից ելնելով՝ շշեր են ջարդել նրա շիրմաքարին՝ վնասելով այն: Այսպես վարվող քաղաքացիներից շատերը, համոզված ենք, չեն գիտակցում, որ եսասիրական սատանայական մղումներից ելնելով հիշատակ են պղծում ու բարբարոսություն կատարում, նաև ոչնչով չզիջելով մեր կոթողներն ավերած թուրք սելջուկներից:
Վերևում պատահական չշեշտեցինք, որ Օշականը անանց ամրակուռ ամրոց է եղել թշնամու համար, այսօր մենք կամովին ինքներս ենք մեր անտարբերությամբ, մեր հոգևոր ամրոցը վնասում: Մեր ժառանգությունը պահել փայփայելու փոխարեն անարգում, անտերության ենք մատնում: Ինչ չի կարողացել ֆիզիկապես անել թշնամին՝ ինքներս ենք մեր ձեռքով անում: Մինչդեռ Ամատունի տոհմի շնորհալի զավակի՝ Սահակ Գևորգի Ամատունու հիշատակը հարգելու խնդիրը մշտապես պետք է լիներ բնակչության և համապատասխան մարմինների ուշադրության կենտրոնում՝ գոնե հայ Առաքելական Եկեղեցու, եթե ոչ Արագածոտնի մարզպետարանի: Օշականցիների համար նրա գերեզմանը պետք է լիներ անթաքույց հպարտության սրբատեղի, հոգևոր այրերի ուղտատեղի: Մեսրոպ Մաշտոցի շիրիմին այցի եկող բազմաթիվ զբոսաշրջիկների պետք է ծանուցվեր Կոմիտասի առաջին ուսուցչի, մանկավարժի ու երաժշտագետի, բանասերի և հոգևորականի վերջին կացարանի տեղը: Երկար տարիների անտարբերության շնորհիվ սերունդները չեն էլ իմանում ով է թաղված այս կիսաքանդ գերեզմանում՝ մինչդեռ նրա մահվանից 100 տարի էլ չի անցել: Նույնքան անբավարար վիճակում է Սահակ Ամատունու հարուստ գիտական արխիվի ուսումնասիրման խնդիրը:
Սահակ վարդապետ-հայրենասերի «Իղձ» բանաստեղծության մեջ այսպիսի տողեր կան.
Հայոց վանքե՜ր, անապա՜տք
Մենք հայերս հէք դժբախտ
Ձեզանով ենք միշտ պահել
Հավատ, Լեզու Գիր անխախտ.
Ես կուզէի յաւիտեան
Քանի կաչքէք դուք յեթեր
Հայը ձեզ հետ միշտ խօսէր:
Նա իր երկրի, նրա լեզվի ու բնության մշակն էր ու գիտեր, որ հայոց վանքերն ու մշակութային մյուս արժեքներ պահողը ապագա հայ սերունդն է: Նրանք են, որ պետք է տերը լինեն իրենց ժառանգությանը և երկխոսության մեջ մտնեն հայրենի եզերքի պատմական մասունքների հետ: Սահակ վարդապետը այդպես վստահ հավատում, սիրում էր լեզվի, գրի ու հայ զավակի մոգական ուժին, նրանց միջև ընթացող հավերժական ու ներդաշնակ զրույցին: Նրա պատգամն էր, որ հայ մարդը մասնակից լինի այս երկխոսության շարունակական լինելուն...
Սա էր Սահակ վարդապետի սերունդներին ուղղված կանչը, անխախտ պատգամը, ազգի հարատևության թեորեման: Այսքանից հետո, արդեն ավելորդ է ասել, որ շտապ միջոցներ պետք է ձեռք առնվեն վերանորոգելու Սահակ վարդապետ Ամատունու կիսավեր գերեզմանը և տերը լինել նրա թողած ժառանգությանը: Այսպես կարող ենք մենք վերականգնել նրա և սերունդների միջև ընդհատված զրույցը... Հուսով ենք պատկան մարմինները կգնահատեն իրավիճակը, չեն թողնի երախտավոր հայերից մեկի գերեզմանը անտարբերության պատճառով լքվի ու մոռացության մատնվի: Հուսով ենք, գոնե երկար տարիներ հետո, կոմունիստական կարգերի շղարշի թոթափումից հետո և անկախության ձեռք բերման երրորդ տասնամյակում կարգի բերվի անվանի հայ զավակի շիրմաքարը, նաև բացատրական աշխատանք տարվի բնակչության շրջանում: Եթե գերեզմանաքարը վերանորոգվի և գրվի նրա անունը՝ մարդիկ այնժամ ձեռնապահ կմնան ավերիչ, վնասարար ու ինքնակործան սովորույթներից:
Դա վայել ու արժանի կլինի Օշականին՝ հայկական ամենաճանաչված բնակավայրերից մեկին:
Հ.Գ.- Ցավոք նույնն է վիճակը Օշականի նշանավոր Ամատունիների տոհմի մյուս զավակների պարագայում: Օրինակ նրանց նախաձեռնությամբ կառուցված դպրոցում, որն այսօր դպրատուն թանգարան է ծառայում, չկա նրանց գործունեության մասին պատմող որևէ տեղեկություն: Վերջին դարերում Օշականի ավագ քահանաները Ամատունիներից են: Անմխիթար վիճակում է Սահակ Ամատունու հորեղբոր` Օշականի եկեղեցու բակում գտնվող ավագ քահանա Եսայի Ամատունու գերեզմանը: Վերջինս Ամատունիների վերջին իշխանի` Նիկոդիմոս Ամատունու հայրն էր: Նիկոդիմոս Ամատունին թաղված է Փարիզի մերձակա Սենտ Ժենեվև դը Բուա քաղաքի գերեզմանատանը բազմաթիվ ականավոր ռուս մտավորականների, զինվորական, քաղաքական, մշակութային գործիչների կողքին: Նրա բետոնից պատրաստած գերեզմանը գտանք ևս ծայրահեղ քայքայված վիճակում, կարոտ մի բարերար ազգասերի նորոգման: Ընդհանրապես ճիշտ կլիներ, որ նրա մասունքները տեղափոխվեին հայրենի ծննդավայր:
---------------------------------------
Օշականի եկեղեցու ավագ քահանա Վազգեն Արմենակի Ամատունու (1905-1991)` թաղված Օշականի գերեզմանոցում:
Օշականի եկեղեցու ավագ քահանա Եսայի Ղազարի Ամատունին ((1829-1913)` թաղված Օշականի եկեղեցու բակում (անմխիթար վիճակ):
Իշխան Նիկոդիմոս Եսայու Ամատունու գերեզմանը (1865, ճշտված`1859-1946)` Փարիզին մերձակա Սենտ Ժենեվև դը Բուա քաղաքի գերեզմանատանը (անմխիթար վիճակ):
Հ.Գ (Նիդ.Օրագիր)- Անհրաժեշտություն ենք համարում «Սահակ վարդապետ Ամատունի. նոր էջեր կյանքի տարեգրությունից» հոդվածից առանձնացնել` «Առաջնորդանիստ կենտրոն Օշականում մոռանում են հիշատակել Սահակ Ամատունու ու նրա անվանի ազգակիցների մասին» ենթավերնագրի նյութը և որպես հրատապ թեմա ներկայացնել վերոհիշյալ հոդվածի հետ: Այս անգամ, երբ հոդվածը հղել ենք կոնկրետ հասցեատերերի, հավատում ենք, որ Մայր Աթոռը կարձագանքի: Երբ մի առիթով վիճակը ներկայացրեցինք Հայ Առաքելական եկեղեցու Վատիկանի և Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ Գերաշնորհ Խաժակ Պարսամյանին, նա անթույլատրելի համարեց` նույն եկեղեցու նվիրյալ միաբան, վարդապետ Սահակ Ամատունու գերեզմանի ու նրա թողած ժառանգության նկատմամբ անտարբերությունն ու անմխիթար վիճակը: Նիդ.Օրագիրը այս նախագծի շրջանակում գործնական լավ հարաբերություն է հաստատել Էջմիածնի մատենադարանի փոխտնօրեն Պապին Մուրադյանի հետ և հակված ենք հավատալու, որ նույն մտահոգությամբ Մայր Աթոռն ավելի շահագրգիռ է իր նվիրյալ զավակին պատշաճ ուշադրություն դարձնելու և Ամատունիների նվիրական գյուղը, որպես Արագածոտնի թեմի առաջնորդանիստ կենտրոն ըստ արժանվույն ու բազմակողմանի ներկայացնի համայն աշխարհի հայությանը:
Առաջնորդանիստ կենտրոն Օշականում մոռանում են հիշատակել Սահակ Ամատունու ու նրա անվանի ազգակիցների մասին
Քչերը գիտեն, որ Օշականում է թաղված վարդապետ Կոմիտասի առաջին ուսուցիչը`Հայ Առաքելական Եկեղեցու գիտական մտքի փայլուն երախտավորներից մեկը` Սահակ Ամատունին: Այդ քչերից, կարելի է ասել, հազվագյուտ մարդիկ լինեն, որ իմանան Կոնդ կոչվող բլրի` 13-րդ դարի Փոքրիկ, կամ Թուխ Մանուկ կոչվող մատուռի ձախ հատվածում առանց որևէ գրության մի շիրմաքարի տակ ամփոփված է նրա դին:
Սահակ Ամատունու մահից հետո նրա մասին ոչ մի հիշատակում, ոչ մի գրքի, նույնիսկ ընդարձակ հոդվածի տեսքով, կամ միջոցառման կազմակերպում գրեթե չեն եղել: Եթե խորհրդային տարիներին դա կարելի էր բացատրել հոգևոր կյանքի և եկեղեցու հանդեպ պետության որդեգրած կանխակալ պասիվ դիրքով, ապա ինչ անուն տալ հիմա` ներկայումս, երբ Հայաստանը մոտենում է իր անկախության երրորդ տասնամյակին:
Բացարձակ ոչինչ չի արվել վերաճանաչելու եվ վերիմաստավորելու Սահակ Ամատունու` հոգևորական վարդապետի անցած ուղին և թողած մնայուն արժեքները: Դա անչափ կարևոր էր թեկուզ այն առումով, որ Օշականը պատմականորեն Ամատունիներին նվիրաբերած ոստաններից մեկն է եղել և այստեղ ապրել են ամատունիների շառավիղները...
Ամատունիների հուշաքարեր Օշականում` Եսայի և Վազգեն ավագ քահանաների գերեզմանաքարերը, և հայոց մեծ իշխան Վահան Ամատունու հուշաքարը: |
Թվում է ներկայումս, երբ Օշականը` Սահակ Վարդապետ Ամատունու ծննդավայրը, որ արդեն երկու տասնամյակ է դարձել է Արագածոտնի եկեղեցական թեմի առաջնորդանիստ կենտրոնը, այս առումով գոնե մի բան փոխված կլինի: Ավաղ. ամեն ինչ նույնն է: Բարեկարգվել է միայն եկեղեցու շրջակայքը, իսկ մշակութային կյանքը ներփակված է հայ գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցին նվիրված տարեկան հանդիսություններով, նրա գերեզմանի այցելությամբ և ոչ ավելին` մինչդեռ պատմական Օշական գյուղում մեծ է եղել ոչ միայն Մեսրոպ Մաշտոցի դին ամփոփած Վահան Ամատունու, այլև նրա մյուս ազգակիցների գործունեությունը: Օրինակ. արդեն ասվեց, որ Օշականի վանքի ու դպրոցի կայացման պատմության մեջ նրանք շատ մեծ դերակատարություն են ունեցել: Սա կհետաքրքրի՞ Օշական այցելած ուխտավոր զբոսաշրջիկին, անշուշտ այո: Գոնե վերջին հարյուրամյակում տեսանելի է եղել նրանց գործունեությունը: Սահակ Ամատունու առաջին ուսուցիչը նրա հորեղբայրն է եղել` Օշականի ավագ քահանան Տեր Եսային: վերջինիս տղաները` Նիկոդիմոսը, Վահանը, Գարեգինը կրթված ու ազդեցիկ դեմքեր են եղել ու մեծ չափով նպաստել են գյուղի ու այժմյան եկեղեցու և դպրոցի կառուցմանը: Նույնիսկ խորհրդային տարիներին Օշականի եկեղեցում ավագ քահանայի պարտականություն է կատարել Տեր Վազգեն Արմենի Ամատունին(1905-1991): Այդ մասին տեղեկություն չես գտնի, անգամ Ամատունիների նախաձեռնությամբ 1914թ. կառուցված դպրոցում, որն այժմ եկեղեցուն կից դպրատունն է, որտեղ գործում է թանգարան: Այստեղ, որպես հնություն անցյալ դարի հրապարակած «Արարատ» ամսագրի մի քանի համարներ են` ոչ մի խոսք եկեղեցու ու դպրոցի վերջին տարիների պատմություններից:
Թեմի առաջնորդանիստ Օշականի եկեղեցու բակում ամփոփված է տեր Եսայի քահանա Ամատունու(1829-1913)` Սահակ վարդապետի հորեղբոր ու առաջին ուսուցչի գերեզնանը: Գերեզնաաքարի գրությունները ջնջվել, անընթեռնելի են դարձել, գերեզմանաքարը հիմնանորոգման կարիք ունի: Ինչո՞վ է առանձնահատուկ Օշականի ավագ քահանա Եսայի Ղազարի Ամատունու գերազմանը: Ինչպես հայտնի է իշխան Վահան Ամատունին խնդրել էր իրեն թաղել հայ գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի գերեզմանից հորիզոնական` 40 կանգուն հեռավորությամբ : Մեկ այլ կտակի համաձայն Օշականի ավագ քահանա Տեր Եսայի Ամատունին խնդրել էր իրեն թաղել
ճիշտ միջնամասում`Մաշտոցի դամբարանից 20 կանգուն, կամ 7,5 ոտնաքայլ դեպի ձախ, Վահան Ամատունու դամբարանից ճիշտ` նույնքան հեռավորության վրա դեպի աջ: Եսայի քահանայի նվիրական այս ցանկությունը՝ կաթողիկոս Գևորգ Ե-ի թուլտվությամբ և մասնակցությամբ իրականություն են դարձնում նրա 3 որդիները: Այս պատվին իհարկե Տեր Եսային արժանացել էր իր նվիրված աշխատանքի շնորհիվ:
Այս պատմության մասին չգիտեն նույնիսկ օշականցիները: Ինչի՞ մասին է խոսքը, երբ հարցում արվածներից ոչ մեկը չի էլ ճանաչում նրան` իրենց գյուղում ուսում տված ու եկեղեցու կառուցումը նախաձեռնած Եսայի Ամատունուն:
Այժմ Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանի մասին: Ինչպես ասացինք, այն հեռու է Օշականի հանրահայտ եկեղեցուց և գտնվում է կոնդի բլրալանջին` Թուխ Մանուկ կոչվող մատուռի մուտքի ձախ հատվածում:
Գերեզմանաքարի միջնամասը, որտեղ փորագրված է եղել վարդապետի անունը, ամբողջությամբ ջարդված է, իսկ ամբողջական քարը վնասված է` կարոտ նորոգման: Այլ խոսքով անծանոթ մարդը չի կարող իմանալ, որ այստեղ է ամփոփված հայ ժողովրդի նվիրյալներից մեկը: Արդեն այդպես է տասնամյակներ...Միթե՞ այդքան տարիներ ոչ մեկին չի հետաքրքրել որտեղ է թաղված Հայ Եկեղեցուն ժողովրդի երգերը, շարականները պարգևած հայ վարդապետ հոգևորականը: Որտե՞ղ են պատկան մարմինները, Մայր Աթոռի ու Արագածոտնի թեմի հոգևոր հայրերը: Սահակ վարդապետը թաղվել է իր կտակի համաձայն, ուրեմն Սուրբ Աթոռ մայր Էջմիածնում տեղյակ են վայրի մասին: ՈՒրեմն հարց է առաջանում ինչու՞ է Մայր Աթոռն այսքան տարի լռել ու անտարբեր գտնվել իր զավակի սուրբ մասունքի հանդեպ: Միթե՞ այսքան տարիներ գոնե մեկ անգամ խունկ չեն ծխացել նրա շիրիմին, որպեսզի տեսնեին ինչ բարբարոսություն է կատարվել: Եթե չեն այցելել նրա շիրմաքարին դա արդեն աներելի անտարբերություն է, իսկ եթե տեսել են ու լռել` դատապարտելի արարք է: Ամեն դեպքում սա ահազանգ է: Մենք սա բարձրաձայնում ենք... Սահակ Ամատունու անունը մոռացվում է:
Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանը Թուխ Մանուկ մատուռի ձախ մասում: |
Հատկանշական է, որ 2017թ Օշական աշակերտների հետ ուղտագնացություն եկած մանկավարժ Աշոտ Բլեյանը չիմանալով, որ բարձրունքում կանգնած է Սահակ Ամատունու ջարդված գերեզմանաքարի մոտ, Օշականի համայնապատկերը դիտելով ուշադրություն է հրավիրում, որ պետք է հոգ տարվի գյուղի ամեն մասունքին : Այստեղ պետք է զգացվի մաշտոցյան շունչը: Ինչպես Ամատունին է հեռատես եղել Մեսրոպ Մաշտոցին տեղափոխելով այստեղ, այնպես էլ այսօրվա բնակիչները պետք է օգտվեն նպաստավոր հնարավորությունից և գյուղը դարձնեն աշխարհի տարբեր անկյուններից եկող հազարավոր, հարյուր հազարավոր մարդկանց ուխտատեղի, որն արտացոլի թե ո՞վ է Մաշտոցը մեզ համար և ինչ գյուղ է Օշականը` ընդհանրապես: Այն պետք է լինի ազգագրության ու հայրենագիտության իսկական դպրոց ու բաց արվեստանոց...
Այս առումով համահունչ կինի ստեղծել ամատունիների մասին պատմող թանգարան, մանավանդ ամատունիների մասին` կապված դպրոցի ու եկեղեցու հետ բավական փաստացի տեղեկություններ կան ու դեռ շնորհիվ մեր նախագծի հավաքվում են:
Օշականը այցելող բազմաթիվ զբոսաշրջիկները հայ գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի ու Մեծն իշխան Վահան Ամատունու շիրմաքարերը տեսնելուց զատ հնարավորություն պետք է ունենան հաղորդակցվելու և ծանոթանալու ազնվական Ամատունի տոհմի նվիրյալ հետնորդներին, ովքեր քիչ բան չեն արել մասնավորապես Օշականի համար:
«Նիդերլանդական օրագիր»
Այս թեմայով այլ նյութեր.
Օշականի Ամատունիները և նրանց ավանդը տեղի դպրոցի ու եկեղեցու կառուցման գործում