Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

Ավստրիայի Վոլֆգանգ-Հագեր հրատարակչությունը լույս է ընծայել Հովհաննես Թումանյանի ,,Հայկական հեքիաթներ,, գիրքը, որը հայերենից գերմաներեն են թարգմանել եւ հրատարակության պատրաստել Ագապի Մկրտչյանը և Հելմուտ Մալոնեկը։

 Գրքի հրատարակումը  հովանավորել է Հայաստանի մշակույթի նախարարությունը։ Գրքում զետեղված է 20 հեքիաթ, որոնք նկարազարդվել են գերմանացի և հայաստանցի աշակերտների կողմից՝  ըստ հեքիաթների թեմաների։ 

Ինչպես ՕՐԵՐ-ի հետ զրույցում նշեց թարգմանչուհի Ագապի Մկրտչյանը, հուլիսի 1-ին գրքի շնորհանդեսը տեղի կունենա Բեռլինի Լիխտենբերգ հայկական համայնքում։ Հուլիսի 2֊9֊ը գրքի շնորհանդեսը  և շրջիկ ցուցահանդեսը կլինի Երևանում ՝ Թումանյանի թանգարանում, ապա՝  Գյումրիում,  Դսեղում  և Թբիլիսիում՝ Վերնատանը և Գեղաշեն գյուղի միջնակարգ դպրոցում։  

Գրքի շնորհանդեսները կուղեկցվեն նաև մի քանի հեքիաթների գերմաներեն բեմադրությամբ՝  ե՛ւ Գերմանիայում, ե՛ւ Հայաստանում։

 Գրքի շնորհանդեսին զուգահեռ կլինի շրջիկ ցուցահանդես, որտեղ կցուցադրվեն ավելի քան 40 հայ և գերմանացի աշակերտների աշխատանքներ։

 Հոկտեմբերի 7֊ին գիրքը կներկայացվի Բեռլինում Հայաստանի դեսպանատանը, իսկ հոկտեմբերի 9֊ին Վիեննայում՝ Հայաստանի դեսպանատանը։

Գրքի շնորհանդեսներ տեղի կունենան նաև Գերմանիայի Ֆրանկֆուրտ, Վիսբադեն, Դրեզդեն և այլ քաղաքներում։

 Գիրքն ունի 100 էջ և արժե 25 եվրո։

ՕՐԵՐ