,,Եկեղեցիների գիշեր,,ը նաեւ Պրահայի Սուրբ հոգի եկեղեցում.Դր. Հայկ Սրկ. Իւթիւճեանի ելույթը
Typography
- Smaller Small Medium Big Bigger
- Default Helvetica Segoe Georgia Times
- Reading Mode
Ինչպէս ամէն տարի՝ այս տարի եւս մայրաքաղաքս Noc kostelů - «եկեղեցեաց գիշեր» մը պիտի ունենայ, 24 Մայիսին: Այդ երեկոյեան ընթացքին՝ մինչեւ ուշ գիշեր, զանազան եկեղեցիներ բաց պիտի ըլլան հանրութեան համար, եւ երաժշտական կատարումներ տեղի պիտի ունենան անոնց յարկէն ներս:
Հայ համայնքի հոգեւոր կեդրոնը հանդիսացող Ս. Հոգի եկեղեցին նոյնպէս, որ հին քաղաքի կեդրոնը կը գտնուի (U Sv. Ducha,
110 00 Josefov), իր դռները պիտի բանայ հանրութեան. յատկապէս՝ յետ միջօրէի ժամը ութէն մինչեւ ութուկէս հանդէս պիտի գայ Բրշ. Դր. Հայկ Սրկ. Իւթիւճեան: Զանազան շարականներ եւ Ս. Պատարագի երգերէն օրինակներ պիտի ներկայացնէ ու կատարէ, նկատի ունենալով մանաւանդ հոգելոյս Կոմիտաս Վարդապետի արձանագրած ու մշակած տարբերակները (վերջինիս ծննդեան հարիւրյիսուներորդ տարելիցին առթիւ), սակայն առանց անտեսելու նաեւ աւանդական Պոլսական ու Մխիթարեան Միաբանութեան յատուկ եղանակները եւս:
Այսու հաճոյքն ունինք յայտարարելու մեր բարեպաշտ ու երաժշտասէր ժողովրդեան այս ձեռնարկի մասին, լիայոյս թէ պիտի փափաքին ներկայ գտնուիլ եւ մեր հայրերուն բազում սերունդներու ընդմէջէն մեզի կտակած եկեղեցական երաժշտական հոյակապ ու հոգեպարար աւանդութենէն քաղուած նմոյշներով հաղորդուիլ, ներշնչուիլ ու գօտեպնդուիլ: Այս երեկոն կրնայ նոյնպէս հիանալի պատեհութիւն մը ըլլալ՝ մեր Չեխ եւ այլ օտար բարեկամները մեր եկեղեցին բերելու, որպէսզի մեր հինաւուրց գանձերուն ծանօթանալու առիթը ըմբոշխնեն:
Մուտքը ազատ է:
Ստորեւ նաեւ մայիսի 24-ին Սուրբ Հոգի եկեղեցում կայանալիք այլ ձեռնարկների ժամանակացույցը։
Praha 1 - Staré Město, kostel sv. Ducha
Program Noci kostelů 24. května 2019
17:00 | - | 17:30 |
Žesťový soubor od Martina ve zdi A. Silvestri, A Marcello, J. Bašta, J. M. Lacalle Garcia, J. Kander, A. Borodin, J. Horner, J. S. Bach |
17:30 | - | 18:00 |
Chrámový sbor Sv. Ducha - Duchovní hudba minulých staletí varhany Jana Otáhalová, řídí Karel Loula |
18:00 | - | 18:30 | P. Richard Scheuch - Ekumenické koncily křesťanstva |
19:00 | - | 19:30 |
Mikrochor Praha (duchovní hudba 20 a 21. stol.) řídí Lukáš Prchal |
19:30 | - | 20:00 | Komentovaná prohlídka kostela - PhDr. Petr Přibyl, Ph.D. |
20:00 | - | 20:30 |
Arménská liturgická hudba Haig Utidjian,Ph.D. |
20:30 | - | 21:00 |
Komentovaná prohlídka kostela Alexandra Škrlandová (Pražská informační služba)) |
21:00 | - | 21:30 | Varhanní improvizace (Karel Loula) |
22:00 | - | 22:00 |
|