Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Մայիսի 22-ին Լիբանանի Բիբլոս քաղաքում գտնվող Թռչնոց բույն հայկական որբանոցում տեղի ունեցավ դանիացի միսսիոներ Մարիա Յակոբսենին նվիված միջոցառում, որը կազմակերպել էր Բիբլոսի քաղաքապետարանը Հայաստանի և Դանիայի դեսպանությունների հովանավորությամբ, ինչպես նաև՝ Լիբանանի տուրիզմի նախարարության աջակցությամբ:

Կրոնական ծիսակարգով հարգանքի տուրք մատուցվեց դանիացի միսիոների հիշատակին: Ելույթով հանդես եկան Դանիայի ու Հայաստանի դեսպանները և հնչեցվեց Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա-ի ուղերձը:

Միջոցառմանը ներկա երկու տասնյակ դեսպաններ, խորհրդարանի անդամներ, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներն այցելեցին Թռչնոց բույնում գտնվող Հայոց ցեղասպանության թանգարան:

ՕՐԵՐ