Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը «Անկախ իրավական համակարգ» ստեղծելու մասին

ՀՀ-ի իշխանական երեք թեւերից երկուսը՝ գործադիր իշխանությունը եւ օրենսդիր մարմինը ժողովրդի վստահությունը վայելող լեգիտիմ իշխանական երկու թեւերն են, սակայն դատական իշխանությունը դեռ մնում է հին կոռումպացված իշխող կլանի, կամ կլանների վտանգավոր ազդեցության ներքո:

Հին իշխանությունների մնացուկները եւ նրանց կերակրատաշտից օգտվողները չգտնվեցին այնքան խոհեմ, որ ի շահ երկրի անվտանգության եւ զարգացման՝  նեղ անձնական ու խմբակային շահերը մի կողմ թողած՝ չխոչընդոտեին  իրավական համակարգի սահուն եւ անխափան անկախացմանը , այլ ընդհակառակը,  նրանք, բաժանիր որ տիրես քաղաքականության տրամաբանությամբ ժողովրդից թալանած միջոցները ծախսեցին ու ծախսում են երկիրը  քաոսի վերածելու եւ իրենց հակազգային իշխանությունը հետ բերելու:

ՀՀԿ-ՀՅԴ եւ Քոչարյանական բանդան չարաշահելով սահմանադրությամբ բոլորին տրված իրավունքներից եւ իշխանությունների երաշխավորումից, անպատժելիության հոգեբանությամբ՝ նույնիսկ Արցախը խառնեցին իրենց կեղտոտ գործերի մեջ եւ իրենց մորթապաշտության եւ դավադրական քայլերով ստիպեցին, որ ժողովուրդը մի անգամ եւս  հրապարակ իջնի  եւ նրանց ցույց տա իրենց իսկական տեղը:

Այս դավադիր ուժերը չունենալով ոչ մի կռվան եւ հենարան  կախվում են փրփուրներից եւ վարչապետի քայլը համարում՝ իբր հակասահմանադրական, որոշ ընդդիմադիրներ էլ պարզապես չգիտակցելով պահի լրջությունը եւ հեղափոխությանը սպառնացող վտանգը, ակամա տուրք են տալիս  թալանչիներին եւ  երկիրը կործանման եզրին հասցրած կլանին, իսկ մի փոքրաթիվ խումբ էլ պարզապես 30 արծաթով ծախեց ու ծախում է իր հոգին:

Սահմանադրությունը ժողովրդի համար է, եւ ոչ թե՝ ժողովուրդը սահմանադրության համար:

Սահմանադրությունը երաշխավորում է  ժողովրդի խաղաղ ցույցերի եւ ակցիաների միջոցով կամարտահայտության ազատությունը, լինի դա վարչապե'տ Փաշինյանի գլխավորությամբ, կամ ընդդիմադի'ր Փաշինյանի գլխավորությամբ, հարցի էությունը դրանով չի փոխվում:

Սահմանադրության անունից թո'ղ ոչ ոք կոկորդիլոսի արցունք չթափի:

Կոչ ենք անում Սփյուռքի մեր հայրենակիցներին, հանուն Հայաստանի եւ Արցախի հզորացման ու անվտանգության, հանուն ազատ, ինքնիշխան եւ իրավական պետականության, միանալ հայաստանաբնակ մեր հայրենակիցներին, թույլ չտալ հնի վերադարձը, քանդել իրավական կոռումպացված համակարգը, ստեղծել իսկական անկախ իրավական համակարգ եւ անշեղորեն քայլել դեպի առաջ:

Եվրոպայի Հայերի Համագումար

20 մայիս 2019

Ուփսալա – Շվեդիա

 Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։