ՊՐԱՀԱ-ՕՐԵՐ- Չեխական ,,Պրավո,, օրաթերթը ապրիլի 13-ի համարում անդրադարձել է կիրակի օրը Վատիկանում Ֆրանցիսկոս Պապի կողմից մատուցած պատարագին եւ Հայոց ցեղասպանության մասին հիշատակմանը։ Չեխական լրատվական գործակալության հաղորդման համաձայն պատարագը մատուցվել է հայկական եկեղեցու կանոններով եւ Թուրքիայում 100 տարի առաջ կատարված հայերի ջարդերին տրվել է ,,ցեղասպանություն,, անվանումը։