Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times


 

Մայիսի 10-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպեց Վարշավայի արքեպիսկոպոս կարդինալ Կազիմիր Նիչի (Kazimierz Nycz) հետ։ Կարդինալ Նիչը միաժամանակ Լեհաստանի Հայ կաթողիկե համայնքի հոգևոր առաջնորդն է։

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Լեհաստանի հայ համայնքի պատմությանը, հոգևոր և մշակութային ժառանգությանը: Կարևոր դիտարկվեց այդ ժառանգության պահպանումը, ուսումնասիրությունը և հանրայնացումը՝ ելնելով նաև համայնքային նոր իրողություններից և առկա խնդիրներից։

Կարդինալ Նիչը և Սամվել Մկրտչյանը քննարկեցին միջկրոնական և միջեկեղեցական փոխգործակցությանն առնչվող հարցեր, Մերձավոր Արևելքում քրիստոնյա և այլ կրոնական փոքրամասնությունների առջև ծառացած արդի մարտահրավերները և դրանք հաղթահարելու ուղիները։

orer.eu