Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

Վենետիկի 58-րդ արվեստի միջազգային բիենալեի հայաստանյան տաղավարի նախագիծը ներկայացավ «Հեղափոխական սենսորիում» խորագրի ներքո:

Մայիսի 9-ին Վենետիկի Մուրադ-Ռափայելյան վարժարանում տեղի ունեցավ Հայկական տաղավարի բացման արարողությունը: Բացման խոսքով հանդես եկավ Մշակույթի նախարարի պաշտոնակատար, հայկական տաղավարի կոմիսար Նազենի Ղարիբյանը, ցուցադրության համադրող Սուսաննա Գյուլամիրյանը, ինչպես նաև հայաստանյան տաղավարի և «Հեղափախական Սենսորիում» նախագծի զարգացման համակարգող Թինա Շաքարյանը: Միջոցառմանը հրավիրված էին հայ և օտարերկրյա հայտնի արվեստագետներ, արվեստի քննադատներ, ինչպես նաև հայկական տաղավարի դոնորներն և աջակիցները:

Երեք մասից բաղկացած այս նախագիծը Հայաստանում 2018 թվականին տեղի ունեցած հեղափողական իրադարձությունների գեղարվեստական և վերլուծական ներկայացումն է:

Մեկ մասը «Արտլաբերևան» արվեստագետների խմբի (Գագիկ Չարչյան, Հովհաննես Մարգարյան, Վարդան Ջալոյան, Արթուր Պետրոսյան)` «Հեղափոխական սենսորիում» անվանմամբ վիդեո ինստալացիան է, որի բովանդակային, թեմատիկ կառուցվածքը հայկական հեղափոխության ողջ ընթացքի առավել հիշարժան իրադարձություններին վերաբերող վավերագրական նյութերի հավաքումը, զտումը, հետազոտությունն ու ներկայացումն է: Վիդեո շարքը բաղկացած է մի քանի թեմատիկ վիդեո պրոյեկցիաներից, որտեղ հենակետային թեման է «հեղափոխական բազմությունը»: Վիդեոշարքում արվեստագետները կարևորում են դրոնային նկարահանումները, որոնց օբյեկտը ոչ թե անհատն էր կամ մարդկային փոքր խմբերը, այլ հեղափոխական հանրությունը, որոնք հեղափոխության մասնակիցներին փոխանցում էին առանձնահատուկ ոգևորության զգացում՝ մենք շատ ենք: Դրոնային նկարահանումները հարստացնում էին քաղաքական, հեղափոխական սենսորիումը՝ իբրև բարձր զգացում, ինչպես բառացի, այնպես էլ փոխաբերական իմաստով:Մյուս կողմից, թվային տեխնոլոգիաները էական դեր ունեցան քաղաքական մոբիլիզացման համար: Տեսանութերում ներկայացված են նաև հեղափոխության օրերին կիրառվող բռնությունները նախկին ռեժիմի ներկայացուցիչների, ոստիկանական ստորաբաժանումների կողմից, որոնք դիմադրող և պայքարող բազմության գործողությունները հաճախ որակում էին որպես խմբակային հարձակումներ:

Վիդեո շարքը տեղ է տալիս նաև հեղափոխության ստեղծագործական բնույթին, ուր, մասնակից արվեստագետների բնորոշմամբ, «մարմինների բազմությունը գծում է ոչ միայն քաղաքական, այլ նաև իր պոետական և ստեղծագործական ուրվագիծը», դրսևորելով ստեղծագործական հնարամտության այլևայլ ձևեր:

 

 

Հայկական տաղավարի երկրորդ մասի հեղինակը արվեստագետ Նարինե Առաքելյանն է, որը հանդես է գալիս «շերեփ-կաթսա» կատարումով, որը վերարտադրում է հեղափոխության օրերին կանանց կողմից առաջադրված անհնազանդության ակցիան Վենետիկի հանրային տարածքներում: Խոհրդանշային այս ժեստով արվեստագետը վկայում է, որ հեղափոխութունը երբեք չէր կայանա, եթե չլինեին Հայաստանի կանանց արմատական քաղաքական գործողությունները, խիզախությունն ու ստեղծագործական հնարամտությունը:

Ցուցադրության երկրորդ մասը հայաստանյան տաղավարի համադրողի կողմից նախաձեռնած և կազմակերպած` «Երկխոսություններ հեղափոխության և իշխանության մասին» խորագրով տեսագրութուններն են, որտեղ տարբեր ոլորտների քննադատաբար մտածող կին փորձագետներ, ուսումնագետներ, Ֆեմինիստ և քաղաքացիական ակտիվիստներ` Գայանե Այվազյանը, Ռուզաննա Գրիգորյանը, Աննա Ժամակոչյանը և Աննա Նիկողոսյանը, ներգրավված են հայկական հեղափոխությանը վերաբերող անդրադարձներով, վերլուծություններով`նաև հեղափոխական պոեմ-մանիֆեստի ընթերցումով և կարգախոս-հայտարարով:

 

Ցուցահանդեսը այցելուների համար բաց կլինի մինչև նոյեմբերի 24-ը:

 orer.eu