Մայիսի 7-ին Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հանդիպեց Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի փոխնախագահ, Ծովահենների կուսակցության վարչության, Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի անդամ Վոյտյեխ Պիկալի (Vojtěch Pikal) հետ։
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան հայ-չեխական հարաբերությունների ընդհանուր օրակարգին, հատկապես միջխորհրդարանական շփումների շրջանակներում։
Դեսպան Հովակիմյանը գոհունակություն հայտնեց Չեխիայի պատգամավորների պալատի կողմից ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ-ի վավերացման, ինչպես նաև Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողությանը Պատգամավորների պալատի փոխնախագահի ելույթի կապակցությամբ։ Զրուցակիցներն անդրադարձան Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանն ու երկրում ներկայումս ընթացող ժողովրդավարական գործընթացներին ու զարգացումներին։
orer.eu