Մայիսի 2-ին Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հանդիպեց Պրահայի Կարլի համալսարանի ռեկտոր Տոմաշ Զիմայի (Tomáš Zima) հետ։
Զրուցակիցները կիսվեցին երկու երկրներում բարձրագույն կրթություն տրամադրող հաստատությունների մասին տեղեկատվությամբ, անդրադարձան ԵՊՀ-ի հետ Կարլի համալսարանի ունեցած համագործակցության պայմանագրի շրջանակներում իրականացվող գործունեությանը և քննարկեցին Հայաստանի այլ բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ Կարլի համալսարանի համագործակցության հնարավորությունները։
Հանդիպման օրակարգի կարևորագույն մաս կազմեց Կարլի համալսարանի Արվեստի ֆակուլտետի Արևելաեվրոպագիտության բաժնի ներքո ՀՀ կողմից ֆինանսավորվող հայագիտության դասընթացի ու ծրագրի հետագա զարգացման հետ կապված հարցերը։
orer.eu
ըս