Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Մայիսի 1-ին Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանն աշխատանքային ճաշ ունեցավ ՄԹ Համայնքների պալատի անդամ, հայ-բրիտանական պառլամենտական խմբի նախագահ Սթիվեն Փաունդի հետ:

Զրույցի ընթացքում կողմերը քննարկեցին հայ-բրիտանական հարաբերությունների ներկայիս մակարդակը և տարբեր բնագավառներում փոխգործակցության զարգացման հնարավորությունները:

Դեսպան Կիրակոսյանը ներկայացրեց Հայաստանի մոտեցումները հայ-բրիտանական հարաբերությունների զարգացման, արտաքին քաղաքական օրակարգի, տարածաշրջանային տարբեր խնդիրների շուրջ, մեր երկրում տեղի ունեցող բարեփոխումների գործընթացը:

Արման Կիրակոսյանը տեղեկացրեց Սթիվեն Փաունդին ՀՀ ԱԺ-ում Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի կազմի ձևավորման մասին: Այս համատեքստում զրուցակիցներն անդրադարձան բարեկամական խմբի գործունեությանը՝ ընդգծելով փոխադարձ այցերի և այս հարթակում աշխատանքներին նոր թափ հաղորդելու անհրաժեշտությունը:

Կողմերը մտքեր փոխանակեցին նաև արդի տարբեր միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ: Քննարկվեցին նաև տարբեր միջազգային հարթակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր։

orer.eu