Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Մայիսի 1-ին  Չեխիայի մայրաքաղաքում բացվեց ,,Հին Հայաստան,, / Old Armenia/  ռեստորանը, որը գտնվում է Պրահա 9 թաղամասում։ Ռեստորանի հանդիսավոր բացումը կատարեցին  ռեստորանի տնօրեն Դոնարա Գաբրիելյանը եւ գլխավոր խոհարար Արտակ Բալդրյանը։ Բացմանը ներկա էր նաեւ Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը։ Բացումից անիմջապես հետո, գլխավոր խոհարարը հյուրերին հրավիրեց հայկական խորտիկների հյուրասիրությանը։   Ռեստորանի սրահներում տիրում էր  ջերմ հայկական մթնոլորտ, մանավանդ, որ մատուցողուհիները կրում էին հայկական տարազներ, որոնք բերվել էին Հայաստանից, իսկ նախասրահում ամեն ինչ հիշեցնում էր Հայաստանը՝ հայկական այբուբենը, դրոշն ու զինանշանը ցուցադրված էին նախասրահում։   

Ինչպես նշեց տնօրեն Դոնարա Գաբրիելյանը, ռեստորանում կարող են անցկացվել նաեւ տարբեր միջոցառումներ՝ նախապես ամրագրելով օրն ու ժամը։ Ռեստորանը միանգամից կարող է հյուրընկալել մոտ 100 հաճախորդի։

Շաբաթական երկու օր այցելուները կարող են ունկնդրել հայկական երաժշտության կենդանի կատարումներ, իսկ մնացած օրերին՝ նաեւ ռուսական եւ միջազգային։ Բացման օրը, հայկական երգերի կատարումներով հանդես եկավ Տեպլիցե քաղաքից երգիչ Կարեն Հայրապետյանը։

,,Հին Հայաստանը,, հայկական խոհանոցի սիրահարներին կմատուցի ոչ միայն հայկական, այլեւ վրացական խոհանոցի խորտիկներ, խմիչքների լայն տեսականի։ Ի դեպ, ռեստորանի խոհարարները նույնպես եկել են Հայաստանից։

Հետեւաբար, ռեստորանում  կարող եք համտեսել հայկական դոլմա եւ մսի խորոված, բանջարեղենի եւ ձկնեղենի տեսականի, ինչպես նաեւ վրացական խինկալի եւ խաչապուրի։ Հայկական լավաշն ու մատնաքաշ հացը, ինչպես նաեւ գաթան, փախլավան եւ այլ թխվածքները, որոնք մատուցվեցին ներկաներին, թխվել էին տեղում։  

Հանդիսության ավարտին Հայաստանի դեսպանը, տնօրենն ու խոհարարը միասին կտրեցին տոնական տորթը։

Ավելացնենք նաեւ, որ ամեն օր ցերեկային ժամերին կնձեռնվի նաեւ ընդմիջման ժամի ճաշացանկի ընտրություն։ Ռեստորանն ունի ինչպես ներքին՝ փակ սրահներ, այնպես էլ բացօթյա տարածք։

,,Հին Հայաստան,, ռեստորանը բաց է  ամեն օր ժամը 11-ից մինչեւ 23-ը։  

Ճաշատեսակների գներին կարող եք ծանոթանալ ռեստորանի կայքէջում՝ http://oldarmenia.cz

Հասցեն՝ Lihovarská 1096/6, Praha 9

Tel.: +420 730 550 555
E-mail: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Մաղթենք, որ Պրահայում բացված հայկական անվանումով 7-րդ ռեստորանը, կունենա երկար կյանք,  կհամապատասխանի իր անվանմանը՝  ,,Հին Հայաստան,, եւ  ամենակարեւորն, իր նախորդների նման արագ չի փակվի։

ՕՐԵՐ

Լուսանկարները՝ ՕՐԵՐ-ի , Անահիտ Գոգորյանի եւ Լուսիան Փափազյանի