Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) մամլո հաղորդագրություն է տարածել` կոչ անելով Նիդերլանդների կառավարությանը եւ խորհրդարանին   մեկնաբանել ապրիլի 24-ին Էրդողանի հայտարարությունները, ով կրկին իր ելույթով խեղաթյուրել է Հայոց Ցեղասպանությանը վերաբերվող փաստերը` դահիճներին տալով զոհի կարգավիճակ, այսպիսով անարգելով Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:


Հայոց ցեղասպանության փաստերի աղավաղումն ու ժխտումը տասնյակ  տարիներ դրված են եղել թուրքական քաղաքականության հիմքում: Շատերը, այդ թվում հոլանդական կառավարության շրջանակները, վերջին տարիներին Թուրքիայի կողմից թվում է կարծես նշմարում են «հայերի նկատմամբ համակրանքի» արտահայտում, որ ցեղասպանության ճանաչումը դրական միտում է է ապրում: Սակայն Էրդողանի վերջին հայտարարությունը ցույց տվեց, որ  ոչինչ  չի փոխվել թուրքական  ժխտողական քաղաքականության մեջ ,  բացի  նրանից, որ այս երկրի ղեկավարը անարգում է զոհվածների  հիշատակը և ատելություն սերմանում նրանց սերունդների նկատմամբ:
«Սա վտանգավոր է և անթույլատրելի»` ասված է Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) ուղերձում:
Այն դեպքում, երբ Նիդերլանդներում հայ համայնքը խաղաղ ու արժանապատիվ կերպով հիշելով անմեղ զոհերին, նաև հարգալից ու հավասարակշիռ դիրքորոշում ունի այդ թվում թուրքական համայնքի հետ ու  դրա լավագույն դրսևորումը  անցյալ չորեքշաբթի Ասեն քաղաքում Հայոց Ցեղասպանության 104-ամյա տարելիցին հայ, թուրք եւ քուրդ երիտասարդների միասնական երթն էր Ասենի խաչքար-հուշարձանին և այնտեղ  ծաղկեպսակներ զետեղելն ու ոգեկոչման հավաքին մասնակցելը
FAON-ը իր ուղերձում Թուրքիայի եւ Նիդերլանդների միջեւ դիվանագիտական ​​հարաբերությունների վերհաստատման ֆոնին հույս ունի, որ արտգործնախարար Բլոկը  խստորեն կդատապարտի Թուրքիայի նման կեցվածքը
FAON- ը նշում է, որ Նիդերլանդների խորհրդարանի ներկայացուցիչների պալատը դեռևս 2004 թ. Կառավարությանը հանձնարարել է  ցեղասպանության ճանաչման հարցը ընդգրկել Թուրքիայի հետ բանակցությունների օրակարգում:
«Պատասխան պահանջելն հիմա համընկնում է ճիշտ նշանակության հետ: Սա այն պահն է, երբ կառավարությունը չի կարող լռել: Նա, ով լռում է, համաձայն է»- իր կոչուղերձը եզրափակել է Նիդերլանդների հայկական կազմակերպությունների (FAON) ֆեդերացիան`հղում կատարելով  ANP լրատվական գործակալության  2019թ. ապրիլի 24-ի «Էրդողանը պաշտպանում է հայերի տեղահանությունը» (Erdogan verdedigt deportatie Armeniërs) հոդվածը:

«Նիդերլանդական օրագիր»