Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

ՊԱԹՈՒՄ.- Ծանրամարտի Հայաստանի տղամարդոց խումբի անդամ Սիմոն Մարտիրոսեան դարձաւ Եւրոպայի առաջնութեան կրկնակի ախոյեան:

Վրաստանի Պաթում քաղաքին մէջ ընթացող Եւրոպայի առաջնութեան 109 քոլիկրամ ծանրութեան կարգի պոկում վարժութեան Սիմոն Մարտիրոսեան նախ բարձրացուց 187 քիլոկրամ, այնուհետեւ 192 քիլոկրամ՝ դառնալով փոքր ոսկի մետալակիր:

Հրում վարժութեան առաջին մօտեցման ատեն, հայ ծանրամարտիկը բարձրացուց 225 քոլիկրամ: Երկրորդ մօտեցումով Մարտիրոսեան բարձրացուց 235 քիլոկրամ: Այս ձեւով եւս Մարտիրոսեան նուաճեց փոքր ոսկի մետալ: Երկամարտի 427 քիլոկրամ արդիւնքով՝ Սիմոն Մարտիրոսեան դարձաւ 2019ի Եւրոպայի ախոյեան: