Ապրիլի 10ին Ֆրիդեկ Միստեկում գտնվող ,,Մառլենկա Ինթերնեշընլ,, ընկերության կենտրոնակայան է այցելել Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահ Ռադեկ Վոնդրաչեկը։ Նա Մորավասելեզյան տարածաշրջանում էր գտնվում աշխատանքային այցով։
,,Մառլենկա Ինթերնեշընլ,, ընկերության նախագահ Գեւորգ Ավետիսյանը Ռադեկ Վոնդրաչեկին ծանոթացրել է ընկերության հինադրման պատմությանը, կատարված տեխնիկական վերազինման վերջին աշխատանքներին եւ ապագայում սպասվելիք նորամուծություններին։
Հյուրը եղել է նաեւ ընկերության զբոսաշրջիկների համար նախատեսված կենտրոնում, ծանոթացել այնտեղ բացված ցուցահանդեսին։
Օգտվելով առիթից, Չեխիայի խոհրդարանի Պատգամավորների պալատի նախագահը շնորհավորել է Գեւորգ Ավետիսյանին ծննդյան օրվա կապակցությամբ՝ մաղթելով առողջություն եւ նորանոր հաջողություններ։
ՕՐԵՐ