«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահումմարտի 30-ին` տեղի ունեցավ ֆրանսիական Le Monde-ի հայազգի լուսանկարիչ Անտուան Ագուջյանի մամուլի ասուլիսը: Նա ներկայացրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված իր` նոր լույս ընծայված «Լռության ճիչը» գիրքը եւ պատմեց ապրիլի 24-ին Արևմտյան Հայաստանի Տիգրանակերտում (ներկայիս` Դիարբեքիր) բացվելիք ցուցահանդեսի մասին: