Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
ՊՐԱՀԱ.- Հայաստանի առաջին հանրապետության 100 հոբելյանին նվիրված միջազգային ֆլեշմոբի շրջանակներում այսօր Պրահայի հայ երիտասարդները հաղթական Քոչարի պարեցին Չեխիայի մայրաքաղաքի կենտրոնական ,,Ստարոմեստկե նամեմստի,, հրապարակում։ Նույնիսկ մի պահ ընդհատված երաժշտությունը չխանգարեց, ու սովորաբար միշտ մարդաշատ Հին հրապարակի անցորդներն ու զբոսաշրջիկները համբերատար սպասում էին մեզ համար հարազատ, այլոց համար վարակիչ երաժշտության ու պարի շարունակվելուն։