Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
Մայիսի 30-ին 19.30-ին Լոնդոնի թագավորական Քովենթ Գարդեն օպերայի բեմում  ներկայացվելու է Թագավորական օպերայի եւ բալետի ժառանգությունը՝ առանձնահատուկ ,,Գարնանային Գալա,, ներկայացմամբ, որը պատրաստել են օպերայի տնօրեն Օլիվեր Միրսը  եւ բալետի տնօրեն Քեյվին Օ Հարը։ Գեղարվեստական ղեկավար Անտոնիո Պապանոյի ղեկավարությամբ Թագավորական նվագախմբի հետ հանդես կգան օպերային աստղեր Լիպարիտ Ավետիսյանը, Հրաչուհի Բասենցը, Բրայան Հիմելը, Գվին Հագս Ջոնսը, Կոնու Կիմը, Անիտա Ռախվելիշվիլին եւ Փրեթթի Յենդը։ Նրանք հատվածներ կներկայացնեն  La Fille du RegimentNormaEugene OneginTosca եւ  Carmen օպերաներից, ինչպես նաեւ այլ երաժշտական կատարումներ։ Հետաքրքիր բալետային ծրագիր է նախապատրաստել նաեւ թատրոնի բալետային խումբը։