Գարեգին Չուգասզյանն արդեն մեկ ամիս չի դադարեցնում հացադուլը՝ պահանջելով գոնե ցույց տալ քաղբանտարկյալներին ազատ արձակելու հնարավորությունը։ Այս ընթացքում բազմաթիվ հասարակական ու մշակութային գործիչներ իրենց զորակցությունը հայտնեցին Գարեգին Չուգասզյանին։ Նրա հետ հանդիպեցին նաեւ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։