Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
Մայիսի 12-ին Իջևանն առաջին անգամ հյուրընկալեց Եվրոպայի օրվա տոնակատարությունները, որի ընթացքում Տավուշի մարզի քաղաքացիները հնարավորություն ունեցան մասնակցելու տարբեր միջոցառումների: Շատրվանների հրապարակում մարդիկ ծանոթանում էին Եվրոպայում և Հայաստանում Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ծրագրերին ու դրանց ձեռքբերումներին, վայելում էին լավ երաժշտություն, պարում էին, մասնակցում տարբեր մրցույթների ու ստանում բազմաթիվ անակնկալ նվերներ: Տոնակատարությունը ներառում էր նաև եվրոպական տարբեր երկրների ուտեստների համտես: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին և Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը մասնակցեցին միջոցառման բացմանը: