Մայիսի 11-13-ը Պրահայի Ցուցահանդեսների պալատում անցկացվեց 24-րդ Գրքի միջազգային ցուցահանդեսն ու գրականության փառատոնը։ Այս տարի ներկայացված էին 30 երկրների տաղավարներ, 693 մասնակիցներ, 404 ցուցահանդեսային մասնակիցներ՝ 208 տաղավարներով։ Նախկին Խորհրդային Միության երկրներից ներկայացված էին միայն Ռուսաստանը, Ուկրաինան եւ Բելառուսը, Ամերիկայի Միացյալ Նահանգները, ԵՄ անդամ 15 երկրներ, Չինաստանն ու Արգենտինան, Կոնգոն եւ Հարավային Կորեան, Կանադան եւ Տայվանը։