Այսօր Պրահայի Հաղթանակի հրապարակում անցկացվեց ավանդական դարձած Դեսպանությունների փառատոնը՝ ,,Սնունդ եւ մշակույթ» խորագրով։ Այստեղ կողք-կողքի ներկայացված էին նաեւ Հայաստանի ու Վրաստանի դեսպանությունները։ Հայաստանի տաղավարը ներկայացնում էր պրահահայերի շրջանում արդեն մեծ ճանաչում ունեցող »Gourmet House»/Գուրմետ Հաուս/ ռեստորանը, որի սեփականատերը մեր հայրենակից Դավիթ Զավարյանն է։