Այսօր Հայաստանի Ազգային Ժողովը մի քանի ժամ տեւած քննարկումներից հետո քվեարկությամբ մերժեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում։ Նիկոլ Փաշինյանի օգտին կողմ քվեարկեց 45 պատգամավոր, դեմ՝ 56-ը։ Դեմ էին քվեարկել հանրապետական պատգամավորները։ Միայն ՀՀԿ անդամ Ֆելիքս Ցոլակյանն է կողմ քվեարկել Փաշինյանի թեկնածությանը։ Իսկ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է, որ այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորը Գրիգոր Ավալյանը: