Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
ՀՀ Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչապետի թեկնածու է առաջադրել Նիկոլ Վովայի Փաշինյանին: Այլ թեկնածություններ չեն առաջադրվել: ԱԺ պատգամավոր, ԵԼՔ խմբակցության անդամ Արարատ Միրզոյանն ԱԺ պատգամավորներին կոչ արեց քվեարկել ՀՀ վարչապետի թեկնածուի՝ ԱԺ պատգամավոր, ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի օգտին: Այս պահին ընթանում է ԱԺ հատուկ նիստը: Արարատ Միրզոյանը ներկայացրեց վարչապետի միակ թեկնածուին՝ նրա կենսագրությունը՝ ստացած կրթությունը, մասնագիտական գործունեությունը որպես լրագրող, որպես քաղաքական գործիչ անցած ճանապարհը, այդ թվում՝ քաղբանտարկյալ եղած տարիները: Այնուհետեւ խոսեց այն մասին, թե ինչ պետք է անի Փաշինյանի գլխավորելիք ժամանակավոր կառավարությունը: